Աղմկահարույց գաղտնալսման մեջ հիշատակվող Երևանի ընդհանուր իրավասության դատավորը կհարցաքննվի. «Ժողովուրդ»

Լուրեր

16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
16.11.2024 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
16.11.2024 | 10:18
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.11.2024 | 23:30
Թուրքիայի նախագահականը հերքում է Էրդողանի և նրա դաշնակից Բահչելիի միջև տարաձայնությունները քրդական հարցի շուրջ
15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

 

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի գաղտնալսման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է հարցաքննվի նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը:

Քննչական կոմիտեն արդեն դիմել է Բարձրագույն դատական խորհրդին, որպեսզի ԲԴԽ-ն թույլ տա հարցաքննել դատավոր Վաչե Մարգարյանին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԲԴԽ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ի պատասխան` ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը պատասխանեց. «Դատական օրենսգրքի 52, 53 հոդվածների համաձայն` դատավորի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկվել է»:

Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանի անունը եւս շոշափվում էր ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազրույցում, քանի որ նա է բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ դատավոր Մարգարյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ ինքը երբեւէ չի զանգել ԱԱԾ պետին ու դա ասում է ամենայն պատասխանատվությամբ: Նույնը, մեր տեղեկություններով, նա ասել է նաեւ մերձավոր շրջապատում, եւ հավանաբար, նրա ցուցմունքները կլինեն հենց այս բովանդակության:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: