ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն աջակցում է Ուկրաինայում եվրոպական և ամերիկյան ներդրումները «հավասարեցնելու»՝ Թրամփի գաղափարը

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն համաձայն է Դոնալդ Թրամփի այն հայտարարության հետ, որ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների ծախսերը Ուկրաինային օգնության համար ապագայում պետք է հավասարեցվեն։ Այս մասին նա հայտարարել է փետրվարի 12-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստի մեկնարկից առաջ։

«Մենք պետք է շատ ավելին անենք, որպեսզի ունենանք այն, ինչ պետք է զսպելու և պաշտպանելու համար: Եվ որպեսզի լինի բեռի ավելի արդար բաշխում [Ուկրաինային տրվող ֆինանսական աջակցության]»,- ասել է Ռյուտեն, փոխանցում է AFP-ն։

Նա Ուկրաինային արդեն հատկացված օգնությունն անվանել է «մեծ քայլ այն ուղղությամբ, ինչի կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփը»։

«Ես համաձայն եմ նրա [Դոնալդ Թրամփի] հետ, որ մենք պետք է հավասարեցնենք Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնությունը»,- ասել է Ռյուտեն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել էր, որ եվրոպական երկրները պետք է մեծացնեն Ուկրաինային հատկացվող ֆինանսական օգնության չափաբաժինը։ Փետրվարի 3-ին ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ ամերիկացի առաջնորդն ասել է. «Մենք Ուկրաինային օգնության համար գրեթե 200 միլիարդ դոլար ավելի շատ ենք ներդրել, քան Եվրոպան։ Նրանք պետք է գոնե նույնքան վճարեն, իսկ իրականում՝ շատ ավելին»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի