Մասկը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վերանայման կարիք ունի
Քաղաքականություն
12.02.2025 | 17:16
Միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), Հյուսիսատլանտյան դաշինքի վերանայման կոչ է արել։ Այս մասին նա հայտարարել է X-ի իր միկրոբլոգում գրառմամբ։
«ՆԱՏՕ-ն վերանայման կարիք ունի»,- գրել է Մասկը՝ արձագանքելով հանրապետական սենատոր Մայք Լիի վերջին գրառմանը, որում նա նշել է, որ Սառը պատերազմն ավարտվել է, իսկ ՆԱՏՕ-ն անվանել անախրոնիզմ։
Հավելենք, որ առաջիկայում Պենտագոնում ստուգումներ են սկսվելու Իլոն Մասկի ղեկավարած գերատեսչության կողմից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի