Ղրիմի կամրջի վրա պայթյունի գործով դատավարությունը դռնփակ ռեժիմով կանցկացվի

Լուրեր

10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Դոնի Ռոստովի հարավային շրջանի ռազմական դատարանը փակ դռների հետևում կքննի Ղրիմի կամրջի վրա 2022 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած պայթյունի գործը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ դատական նիստը դռնփակ անցկացնելու որոշումը կայացվել է գործի նյութերում «գաղտնի» նշումով փաստաթղթերի առկայության պատճառով։

Գործով մեղադրյալների թվում են Արտյոմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբան, Դմիտրի Տյաժոլիխը, Ռոման Սոլոմկոն և Արթուր Տերչանյանը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչության և զենքի կամ պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հոդվածներով։

2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, վարորդն ու ևս չորս մարդ զոհվել են։ Ռուսական անվտանգության ուժերը Ղրիմի կամուրջը պայթեցնելու մեղադրանքով ձերբակալել են ութ անձի։

Ձերբակալվածների փաստաբաններն ու հարազատները, որոնց հետ զրուցել է BBC-ն, պնդում են, որ մարդիկ ինքնակամ գնացել են հարցաքննության, հատուկ ծառայությունների խնդրանքով ապրել են հյուրանոցում իրենց հաշվին և փորձել են օգնել հետաքննությանը՝ պնդելով իրենց անմեղությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի