Կրակոցներ են եղել, մարդիկ են սպանվել նախագահականում․ Զելենսկին պատմել է ՌԴ-ի կողմից իր նկատմամբ մահափորձերի մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դեմ մահափորձը հանգեցրել է նախագահական գրասենյակի ներսում մարդկանց սպանության։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում պատմել է ինքը՝ Զելենսկին, փոխանցում է The Kyiv Independent-ը։

«Կային մարդիկ, որոնք ցանկանում էին սպանել ինձ, կրակոցներ են եղել։ Ոմանք սպանվեցին այստեղ՝ նախագահականի ներսում, մյուսները պաշտպանում էին մեզ»,- պարզաբանել է Զելենսկին։

Նա չի հստակեցրել, թե զոհերի թվում ռուսներ են եղել, ուկրաինացիներ, թե՞ երկուսն էլ: Զելենսկին ասել է, որ մահափորձերը տեղի են ունեցել Ռուսաստանի ջանքերի ֆոնին՝ ճնշելու Ուկրաինայի ղեկավարությանը խաղաղության ցավալի պայմաններ ընդունելու համար։

Մինչև 2022 թվականի մարտը հաղորդվել է Զելենսկիի դեմ առնվազն երեք մահափորձի մասին, երբ ռուսական ուժերը մղվում էին դեպի Ուկրաինայի մայրաքաղաք՝ նախքան Կիևի ճակատամարտում պարտվելը: 2024 թվականի մայիսին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ կանխել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության դավադրությունը, որի նպատակը երկրի նախագահի սպանությունն էր։

2023 թվականին Independent-ը հայտնել էր, որ լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Վլադիմիր Զելենսկին վերապրել է ավելի քան 12 մահափորձ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի