Թրամփը Ֆոգելի ազատ արձակումը կապել է Ուկրաինայում հակամարտության ավարտի հետ

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական բանտից ամերիկացի Մարկ Ֆոգելի ազատումը կարող է «շատ կարևոր տարր» լինել Ուկրաինայում մարտերը դադարեցնելու համար: Նախագահի խոսքով՝ Վաշինգտոնն «ահռելի առաջընթաց» է գրանցել Մոսկվայի հետ փոխգործակցության հարցում։

«Այն կարող է մեծ, կարևոր մաս լինել Ուկրաինայի հետ պատերազմի ավարտի համար»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը Մարկ Ֆոգելի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է  AP-ն:

ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ ձգտում է հնարավորինս շուտ վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը։

Փետրվարի 6-ին Մարկ Ֆոգելին դուրս են բերել Ռիբինսկի մոտակայքում գտնվող թիվ 6 ուղղիչ գաղութից, հայտնել է նրա փաստաբան Դմիտրի Օվսյաննիկովը։ Հինգ օր անց նրան ինքնաթիռով տեղափոխել են Միացյալ Նահանգներ։ Ֆոգելն ասել է, որ իրեն ներում է շնորհել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Մարկ Ֆոգելի ազատ արձակումը։ Ամերիկացի ուսուցիչը ձերբակալվել է Շերեմետևոյում 2021 թվականի օգոստոսին։ 2022 թվականի հունիսին Խիմկիի դատարանը նրան դատապարտել է Քրեական օրենսգրքի 229.1 հոդվածով (թմրամիջոցների մաքսանենգություն՝ 12 տարի) և 228 հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ ևս երեք տարի)։

Բոլոր հանցագործությունների համար նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Պաշտպանական կողմը հայտնել է, որ Մարկ Ֆոգելը հիվանդությունների պատճառով ստիպված է եղել «բժշկական մարիխուանա պարունակող դեղեր ընդունել»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի