Սպիտակ տունը հայտարարել է, որ ՌԴ-ն ազատ է արձակել ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Ֆոգելին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական կողմն ազատ է արձակել ՌԴ-ում դատապարտված Մոսկվայում ամերիկյան դեսպանատան նախկին աշխատակից Մարկ Ֆոգելին։ Այս մասին գրում է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցին:

Ուոլցի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը «պայմանավորվել է փոխանակման շուրջ, որը ցույց է տալիս Ռուսաստանի դրական տրամադրվածությունը և նշան է այն բանի, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար»:

Աղբյուրի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ Մոսկվա է ժամանել անձնական ինքնաթիռով, որով նա այնուհետեւ Ֆոգելին դուրս է բերել Ռուսաստանից: Ընդ որում, պարբերականը նշում է, որ տեղեկություններ չկան այն մասին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կամ նրա դաշնակիցները որևէ մեկին ազատել են Ֆոգելի դիմաց:

Ֆոգելը ուսուցիչ է, իսկ ավելի վաղ եղել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակից։ Մինչև 2021 թվականի մայիսը, ինչպես նրա կինը, դիվանագիտական կարգավիճակ է ունեցել։

Մայք Ֆոգելը ձերբակալվել է «Շերեմետևո» օդանավակայանում՝ 2021 թվականի օգոստոսի 15-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց անալոգների ապօրինի ձեռքբերման, պահպանման, փոխադրման, արտադրության, վերամշակման համար: Խիմկիի քաղաքային դատարանը 2022 թվականին դատապարտել է Ֆոգելին 14 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ թմրանյութերի մաքսանենգության համար։ Դատարանում հայտարարել են, որ Ֆոգելն ամբողջությամբ ընդունել է մեղքը։