Պողոս Պողոսյանի սպանության գործով դատարանում ցուցմունք տվեց «Առագաստ» սրճարանի տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանը

Լուրեր

06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քրեական դատարանում շարունակվում է ավելի քան 20 տարի առաջ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանության գործի քննությունը, որով մեղադրվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանը:

Դատարանում այսօր հարցաքննվեց վկա Հրաչյա Համբարձումյանը, որը դեպքի ժամանակ ծառայություն է իրականացրել «Առագաստ» սրճարանի հարակից տարածքում: Նա դատարանին հայտնեց, որ սրճարանում տեղի ունեցած սպանության դեպքին ականատես չի եղել, միայն տեսել է շտապօգնության բժիշկների և հիշում է մի կնոջ, որն օգնություն էր խնդրում:

Մեղադրող Հայկ Խաչատրյանի հարցին՝ հնարավո՞ր է, որ զուգարանում գտնվող անձանց դուք եք հանել այնտեղից, ապա զանգահարել Ոստիկանության կենտրոնականի բաժին, վկան բացասական պատասխան տվեց:
Ասաց, որ նույնիսկ չի հիշում՝ ղեկավարությանը դեպքի մասին անձամբ տեղյակ պահել է, թե՞ ոչ:

Վկայի՝ դատարանում տված ցուցմունքը, սակայն հակասում է նրա՝ տարիներ առաջ տված ցուցմունքին: Տուժող Պողոս Պողոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հարություն Բաղդասարյանը դատարանին միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

Այս ցուցմունքում ոստիկան Հրաչյա Համբարձումյանը պատմել էր, որ զուգարանի ներսում տեսել է մահացածի դին, ավելին նշել է, որ բերանի շրջանում արյան հետք է եղել:

Հայտնել է նաև, որ զանգահարել է Ոստիկանության կենտրոնի բաժին, պահպանել է դեպքի վայրը մինչև օպերատիվ խմբի ժամանումը:

Վկան հայտնել է, որ կռվին ականատես չի եղել, չգիտի, թե ինչ հանգամանքներում է մահացել տվյալ անձնավորությունը կամ ով է նա:

Այն բանից հետո, երբ վկան լսեց իր նախաքննական ցուցմունքը, ասաց, որ գրել է այն, ինչ եղել ա, արդեն 24 տարի է անցել դեպքից, մանրամասները չի հիշում:

Մեղադրողը դիտարկեց, որ երբ զուգարանում դի տեսնելու և Ոստիկանություն զանգահարելու մասին ինքը հարց տվեց վկային, նա չհիշեց այդ դրվագը, մինչդեռ ցուցմունքները լսելուց հետո հիշեց:

«Ինչ եղել ա, ազնվորեն գրել եմ, ես երկու վիրահատություն եմ տարել, հիվանդ եմ»,- ասաց վկա Համբարձումյանը:

Արաքս Մամուլյան