Ադրբեջանցի միլիարդատեր Աղալարովին հաջողվել է խուսափել Crocus City Hall-ի հրդեհի գործով մեղադրանքներից

Լուրեր

10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
Բոլորը

Մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահի սեփականատերը՝ Crocus International ընկերությունը, տուժող է ճանաչվել 2024 թվականի գարնանը տեղի ունեցած ահաբեկչության գործով։ Այս մասին գրում է The Moscow Times-ը։

Ընկերությունը պատկանում է ադրբեջանցի գործարար Արազ Ագալարովի Crocus Group-ին:

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ տուժողն իրավունք ունի վերանայել գործի նյութերը, մասնակցել դատաքննությանը, ապացույցներ, միջնորդություններ ներկայացնել և վնասի հատուցման քաղաքացիական հայցով հանդես գալ։ Ընդհանուր առմամբ, տուժող է ճանաչվել ավելի քան 1700 մարդ։ Գործով մեղադրյալները 27-ն են։ Դրա հետաքննությունն ավարտվել է փետրվարի սկզբին։

Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Զինված անձինք «Պիկնիկ» խմբի համերգից առաջ ներխուժել էին համալիր և կրակ բացել մարդկանց վրա, որից հետո հրկիզել դահլիճը և անարգել լքել շենքը։ Հարձակումը, որն ամենաարյունալինն էր Մոսկվայի մարզում վերջին 20 տարում, 145 մարդու կյանք է խլել, ավելի քան 550-ը վիրավորվել են: Հանցագործության չորս մեղավորները միայն հաջորդ օրն են բերման ենթարկվել Բրյանսկի մարզում։ Պարզվել է, որ նրանք Տաջիկստանից են։

Քննչական կոմիտեի պնդմամբ՝ ահաբեկիչների փոքր խմբին հաջողվել է գրեթե ամբողջությամբ այրել 13,000 մ² սրահը՝ օգտագործելով դյուրավառ հեղուկներ։

Հրդեհը մարվել է երեք ուղղաթիռների օգնությամբ, այն էլ՝ միայն մեկ օր անց։ Շենքն ամբողջությամբ այրվել է, տանիքը՝ փլուզվել։ Գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման դեպքի առթիվ (Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մաս): Սկզբում գործը հարուցվել էր «անհայտ անձանց դեմ»։

Սրա հետ մեկտեղ, ահաբեկչությունից տուժածները պահանջում են համալիրի սեփականատերերին ուղղակի պատասխանատվության ենթարկել՝ պնդելով, որ շենքը հագեցած չի եղել հրդեհային անվտանգության համապատասխան համակարգերով։ Սակայն, ի վերջո, մեղադրյալներ են դարձել համերգասրահի երկու անանուն աշխատակիցներ, որոնք գրավի դիմաց ազատ են արձակվել։

Փորձագետները հրդեհի վնասը գնահատել են 10-12 մլրդ ռուբլի։ Crocus City Hall-ն ապահովագրված է եղել Ինգոսստրախի կողմից, սակայն RBC-ի աղբյուրը հայտնել է, որ պայմանագրով նախատեսված գումարը դժվար թե ծածկի վնասները։ Մոսկվայի մարզի իշխանությունները հայտարարել են, որ ավերված համերգասրահը չի վերականգնվի։ Նորը կառուցելու ծրագրեր նույնպես չկան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի