ԱՄՆ-ում Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանել են Ամերիկյան ծոցի․ Google Maps-ում ևս անվանափոխություն է կատարվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) հայտարարել է, որ կթարմացնի իր տվյալները և գծապատկերները՝ ցույց տալու համար «Ամերիկայի ծոց» և «ՄաքՔինլի լեռ» տեղանունները։ Այս մասին գրում է Newsweek-ը՝ նշելով, որ Google Maps-ն ավելի ուշ նույնպես նմանատիպ փոփոխություններ է կատարել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդմնակալությունից առաջ հանդես էր եկել Մեքսիկական ծոց անվանումը «Ամերիկյան ծոցով» փոխելու գաղափարով։ Իր պաշտոնավարման առաջին օրը Թրամփը համապատասխամ հրաման է ստորագրել։ Նա նաև Ալյասկայում գտնվող Դենալի գագաթին վերադարձրել է ՄաքՔինլի անվանումը։

Իր հերթին, Google-ը Maps հավելվածում պաշտոնականացրել է Մեքսիկական ծոցի անվանափոխումը Ամերիկայի ծոցի։

X-ում հրապարակված հայտարարության մեջ Google-ը նշել է, որ պահպանելու է անվանափոխությանը՝ որպես կառավարության պաշտոնական անունները հարգելու իր երկարամյա պրակտիկայի մաս:

«Մենք ունենք անվանափոխությունների կիրառման վաղեմի պրակտիկա, երբ դրանք թարմացվում են կառավարության պաշտոնական աղբյուրներում»,- ասում է հայտարարությունում։

Մեքսիկական ծոցի անվան փոփոխությունը կազդի նաև այլ տարածաշրջանների վրա: Ըստ Google-ի՝ երկու «կիրառելի անվանումներ կցուցադրվեն»։

«Երբ երկրների միջև պաշտոնական անունները տարբերվում են, քարտեզների օգտատերերը տեսնում են իրենց պաշտոնական տեղական անվանումը: Աշխարհում մնացած բոլորը տեսնում են երկու անուններն էլ: Սա կիրառվում  է նաև այստեղ»,- նշել են ընկերությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի