ԱՄՆ-ը ԵՄ-ից կպահանջի վճարել Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է ճնշում գործադրել եվրոպացի դաշնակիցների վրա՝ սկսելու ամերիկյան զենք գնել Ուկրաինայի համար, Reuters-ին հայտնել են խնդրին ծանոթ երկու աղբյուրներ:

Ըստ նրանց՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն այս հարցը կքննարկի եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ Մյունխենի անվտանգության համաժողովում, որը կանցկացվի փետրվարի 14-ից 16-ը։ Գործակալության զրուցակիցները մանրամասնել են, որ սա Թրամփի վարչակազմի գաղափարներից մեկն է, որը տարբերակներ է փնտրում, թե ինչպես շարունակել մատակարարումներն Ուկրաինային՝ առանց մեծ ծախսերի։

Քելլոգը հրաժարվել է հաստատել կամ հերքել նման ծրագրի գոյությունը։

«ԱՄՆ-ը մշտապես ցանկանում է վաճառել ամերիկյան արտադրության զենք, քանի որ դա ուժեղացնում է [ամերիկյան] տնտեսությունը։ Տարբերակները շատ են։ Այժմ ամեն ինչ դիտարկվում է»,- ասել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 200 միլիարդ դոլարի զենք։ Նա նշել է, որ մտադիր է փոխհատուցում պահանջել այդ ծախսերի համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի