Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստին դատախազը ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանին 20 մլրդ մանաթի նյութական վնաս հասցնելու մեջ

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը։ Նիստին մասնակցել են, իբր, տուժողների մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետական մեղադրող կողմին աջակցող դատախազները, ինչպես նաև Նախարարների կաբինետի ապարատի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը՝ որպես ադրբեջանական պետության անունից տուժող։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանի պաշտպան, փաստաբան Ավրաամ Բերմանը միջնորդություն է ներկայացրել՝ պայմաններ ստեղծելու իր պաշտպանյալի հետ հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, ապահովվել է հանդիպում փաստաբանի հետ, նիստերի դահլիճում ընդմիջում է հայտարարվել։

Ընդմիջումից հետո նախագահող դատավորը հայտարարել է, որ դատավարությանը նոր թարգմանիչներ են բերվել։ Մեղադրող և պաշտպանական կողմերը չեն առարկել դատավարությանը նոր ներգրավված թարգմանիչների մասնակցությանը։ Ավելի ուշ, անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի միջնորդությունները չբավարարելուն, փաստաբանը հայտարարել է, որ գործը քննող դատավորների կոլեգիան շահագրգռված է քրեական հետապնդմամբ և բացարկի միջնորդություն է ներկայացրել դատարանի կազմին։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, մեկնաբանելով միջնորդությունը, նշել է, որ երկրի Քրեական դատավարության օրենսդրությունը սահմանում է դատավորին բացարկ հայտնելու կոնկրետ դեպքեր, և որ այն պետք է հիմնավորված լինի։

Միևնույն ժամանակ, օրենքի համաձայն, բացարկ կարող է ներկայացվել, եթե կան կոնկրետ և հավաստի ապացույցներ, որոնք հաստատում են դատավորի շահագրգռվածությունը քրեական հետապնդման հարցում։ Դատախազն ասել է, որ միջնորդությունը պետք է մերժվի դատավարության այս փուլում, քանի որ պաշտպանական կողմը կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել։ Նախարարների կաբինետի գրասենյակի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը և դատավարությանը մասնակցած մյուս տուժողները նույնպես դատարանին խնդրել են միջնորդությունը թողնել առանց քննարկման։

Խորհրդակցությունից հետո հայտարարված որոշմամբ առարկությունը դատարանն առանց քննարկման է թողել բացարկի միջնորդությունը։

Ռուբեն Վարդանյանի պաշտպանը ևս մեկ հանդիպում է խնդրել իր պաշտպանյալի հետ։ Դատավորը առանձին հանդիպման հնարավորություն է ստեղծել։

Ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցմամբ։

Պետական դատախազ Վյուսալ Աբդուլաևը Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներ է հնչեցրել։ Նա ասել է, թե «օկուպացվել է Ադրբեջանի 12 քաղաք, 895 գյուղ և, ընդհանուր առմամբ, 925 բնակավայր, որոնք հանդիսանում են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, պատճառվել է ավելի քան 20 միլիարդի մանաթ նյութական վնաս, այդ թվում՝ ավելի քան 19 միլիարդ մանաթ՝ ընդհանուր 37,168 մասնավոր և պետական սեփականությանը, իսկ ավելի քան 906 միլիոն մանաթ՝ պատմամշակութային հուշարձաններին»:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հաշվի առնելով մեղադրական եզրակացության մեծ ծավալը՝ դրա ընթերցումը կշարունակվի հաջորդ դատական նիստի ընթացքում, որը նշանակվել է փետրվարի 13-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի