Ռումինիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հայտարարել է փետրվարի 12-ին հրաժարական տալու որոշման մասին։ Այդ մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ ընդդիմությանը հաջողվել է երրորդ փորձից նախագահի իմփիչմենթի հարցը ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռումինական ծառայությունը։

«Այսօր մեկնարկել է նախագահին պաշտոնանկ անելու ընթացակարգը։ Սա անխոհեմ քայլ է, քանի որ ես լքում եմ պաշտոնը նոր նախագահի ընտրությունից մի քանի ամիս անց։ Սա անհիմն է, քանի որ ես երբեք, կրկնում եմ՝ երբեք չեմ խախտել Սահմանադրությունը»,- ասել է նա։

Յոհանիսը նշել է, որ դա «վնասակար գաղափար է», քանի որ դրանից ոչ ոք չի շահի, «բոլորը կկորցնեն»։ Նրա խոսքով՝ գործընկերներից ոչ ոք չի հասկանա, թե ինչու են Ռումինիայում նախագահին պաշտոնանկ անում այն բանից հետո, երբ նոր նախագահի ընտրության գործընթացը սկսվել է։

«Այս մոտեցումը ոչ ոք չի հասկանա, մենք ծիծաղի առարկա ենք դառնալու»,- ասել է նա։

Կլաուս Յոհանիսի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 21-ին, սակայն մինչ այդ՝ դեկտեմբերի 6-ին, Ռումինիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Կրկնակի նախագահական ընտրությունները նշանակված են 2025 թվականի մայիսի սկզբին։

Միաժամանակ, Ռումինիայի Գերագույն դատարանը որոշել է, որ Յոհանիսը պետք է մնա իր պաշտոնում՝ մինչև նախագահի ընտրվելը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի