Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաքրքրություն է ցուցաբերում Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու հարցում, և Մոսկվան պատրաստ է դրան: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք պատրաստ ենք երկխոսության, ինչի մասին բազմիցս ասվել է, այդ թվում՝ պատրաստ ենք քննարկել կարգավորումն Ուկրաինայում, բայց միայն հավասար, փոխընդունելի հիմունքներով»,- ասել է նա։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ունեն որոշակի շփումներ արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջև, որոնց մանրամասները «իմաստ չկա բացահայտելու», ՌԻԱ Նովոստիին ասել է Ռյաբկովը։ Դեռևս չկա Պուտինի և Թրամփի շփումների ժամանակացույցը, սակայն Ռյաբկովը չի բացառել, որ իրավիճակի հստակեցմամբ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն այս հարցում։

«Կապի ուղիները կան, փակ չեն։ Դրանք գտնվում են աշխատանքային վիճակում։ Այլ բան է, որ մենք պայմանավորվածություններ չունենք ամենաբարձր մակարդակով, քաղաքական մակարդակով որևէ շփումների վերաբերյալ»,- ասել է Ռյաբկովը՝ հավելելով, որ «այդ ամենը լիովին հնարավոր է, և պարզ է, որ ռուսական կողմից կողմից կա պատրաստակամություն այս հարցում»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի