Հազարավոր հյուսիսկորեացիներ ՌԴ են ուղարկվել՝ շինաշխատանքներ կատարելու համար

Լուրեր

30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Հազարավոր հյուսիսկորեացիներ 2024 թվականին ուղարկվել են Ռուսաստան՝ շինաշխատանքներ կատարելու, հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ազգային հետախուզական ծառայությանը (NIS):

Նշվում է, որ սա խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն ընդունվել է Փհենյանի կողմից զենքի փորձարկումների հետ կապված և Հյուսիսային Կորեային արգելում է իր քաղաքացիներին արտագնա աշխատանքի ուղարկել։ Փաստաթղթի համաձայն՝ արտասահմանում գտնվող հյուսիսկորեացի բոլոր աշխատողները պետք է տուն վերադառնային մինչև 2019 թվականի դեկտեմբեր:

Նշվում է, որ ԿԺԴՀ-ի քաղաքացիները գալիս են Ռուսաստան աշխատելու, ենթադրաբար, ուսանողների քողի տակ։ Ռոսստատի տվյալների համաձայն, որոնք վկայակոչում են Yonhap-ը և Radio Free Asia-ն, 2024 թվականին ԿԺԴՀ-ից 13,221 ուսանող է մուտք գործել Ռուսաստան։ Սա 12 անգամ ավելի է, քան նախորդ տարի։ 2024 թվականին Ռուսաստան մուտք գործած հյուսիսկորեացիներից 7,887 մարդ հայտարարել է, որ այցի նպատակը կրթություն ստանալն է։

Միաժամանակ, ըստ Հարավային Կորեայի իշխանությունների, Փհենյանը ռազմական անձնակազմ է ուղարկում Ռուսաստան՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին։ Շուրջ 11 հազար հյուսիսկորեացի զինվորներ են տեղափոխվել ՌԴ Կուրսկի շրջան՝ Ուկրաինայի զինված ուժերի հետ կռվելու համար, հիշեցնում են Yonhap-ի հեղինակները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի