Սի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ մայիսի 9-ին կայցելի ՌԴ

Լուրեր

10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պատրաստվում է 2025 թվականի մայիսի 9-ին Մոսկվա ժամանել՝ նշելու Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը, հայտնել է Չինաստանում ՌԴ դեսպան Իգոր Մորգուլովը, փոխանցում է The Moscow Times-ը։

«Իր հերթին, [Սի Ցզինպինը] Վլադիմիր Պուտինին հրավիրել է Չինաստան՝ սեպտեմբերի սկզբին նախատեսված տոնակատարություններին»,- ասել է դիվանագետը «Россия 24» հեռուստաալիքի եթերում:

Այս տարի Չինաստանը տոնելու է Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։

Պեկինը դեռևս պաշտոնապես չի հաստատել Սի Ցզինպինի այցը Մոսկվա։ Վերջին անգամ նա Մոսկվայում Հաղթանակի շքերթին ներկա է եղել 2015 թվականին։

Պուտինին ուղղված ամանորյա շնորհավորանքներում Չինաստանի ղեկավարը խոստացել է խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ «համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում» հաղթանակի 80-ամյակի տարում։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Ռուսաստանը մայիսի 9-ին «շատ պետությունների ղեկավարների» է հրավիրել Մոսկվա։
Հաղթանակի շքերթին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո ոչ մի օտարերկրյա առաջնորդ չի մեկնել Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը։

2023 թվականի մայիսի 9-ին Պուտինը Մոսկվա է հրավիրել հետխորհրդային երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին։ Նրանք, բացառությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ներկա են եղել նաև 2024 թվականի շքերթին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի