Մերձդնեստրը հրաժարվել է ԵՄ ֆինանսական օգնությունից. Մոլդովայի վարչապետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունները հրաժարվել են գազի գնման համար Եվրամիության ֆինանսական օգնությունից։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը։

Նրա խոսքով՝ Մոլդովայի կառավարությունը, չնայած Տիրասպոլի որոշմանը, չի արգելափակի հունգարական ընկերության միջոցով գազի տարանցումը Դնեստրի ձախ ափ։ Դրա դիմաց Քիշնևը Տիրասպոլից փոխադարձ քայլեր է պահանջում։

«Միջնաժամկետ հեռանկարում ԵՄ-ի 60 միլիոն եվրոյի առաջարկը լուծում էր, որը կազատեր Մերձդնեստրի տարածաշրջանը շանտաժից և էներգետիկ անկայունությունից: Սակայն Տիրասպոլը մերժել է այս որոշումը»,- ասվում է վարչապետ Դորին Ռեչանի հայտարարության մեջ։

Զեկույցում պարզաբանվում է, որ «հիմնական պայմանը, որը մերժել է Տիրասպոլը, սպառողների համար սակագների աստիճանական բարձրացումն էր»։

«Արդյունքում նրանք չեն կարողանա գումար ստանալ 60 միլիոն եվրոյի եվրոպական օգնության փաթեթից»,- հայտարարել է վարչապետը։

Մինչդեռ, ըստ Մոլդովայի վարչապետը, գազը կշարունակի հոսել դեպի ձախ ափ հունգարական MET Gas and Energy Marketing AG առևտրային ընկերության մասնակցությամբ։ Մատակարարման սխեման ենթադրում է, որ MET Gas and Energy Marketing AG-ն գազ կմատակարարի Մոլդովայի հետ սահմանին՝ համաձայն Moldovagaz-ի հետ կնքված պայմանագրի, իսկ Տիրասպոլը նախապես կվճարի Մոլդովայի հետ սահմանից տարածաշրջան գազի տարանցման ծախսերը՝ համաձայն Moldovagaz-ի և Tiraspoltransgaz-ի միջև համաձայնագրի:

Միևնույն ժամանակ, Մոլդովայի վարչապետը նշել է, որ «սա երկարաժամկետ խնդրի լուծում չէ»։ Կառավարության ղեկավարի հայտարարության մեջ պարզաբանվում է՝ Մոլդովան ակնկալում է, որ Տիրասպոլը, ի պատասխան Քիշնևի տարանցման թույլտվության, «կձեռնարկի մի քանի քայլեր, որոնք ցույց կտան բաց լինելը»։ Մասնավորապես, ազատ կարձակի քաղբանտարկյալներին, կլուծի Ռիբնիցայի լիցեյի խնդիրը, հեռարձակման ցանցում կպահի Մոլդովայի հանրային հեռուստատեսությունը և կհեռացնի 2022 թվականին տեղադրված անցակետերը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի