Ալյասկայում որոնում են կորած ինքնաթիռը, որում 10 մարդ է եղել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան Ալյասկայում փրկարարները որոնում են Bering Air ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Ունալաքլեետից Նոմ՝ ինը ուղևորներով և օդաչուով: Ինքնաթիռի հետ կապը կորել է փետրվարի 6-ին տեղական ժամանակով 16:00-ի սահմաններում, գրում է Reuters-ը։

Տեղական ավիաընկերության Bering Air-ի Cessna 208 Caravan-ը օդ է բարձրացել տեղական ժամանակով 14:37-ին: Այնտեղից դեպի Նոմ թռիչքը սովորաբար տևում է մոտ մեկ ժամ։

Ինքնաթիռի թռիչքից մոտավորապես 40 րոպե անց կապը կորել է և այն անհետացել է ռադարներից։ Այդ պահին այն թռել է Նորթոն Սաունդի վրայով։

Ինքնաթիռի անհետացումից հետո փրկարարական ինքնաթիռ է ուղարկվել դրա գտնվելու վերջին հայտնի վայր, և առափնյա պահպանության ստորաբաժանումները ծովածոցում սկսել են որոնողական աշխատանքները: Դրանք դժվարանում են եղանակային պայմանների պատճառով՝ ձյունն ու սառցե անձրևները, որոնք նվազեցնում են տեսանելիությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի