Մասկի DOGE գործակալները մուտք են գործում գերատեսչությունների անձնակազմի զգայուն տվյալների բազա․ ահազանգ

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի գործակալներին հասանելի են դարձել միլիոնավոր դաշնային աշխատակիցների խիստ սահմանափակ պետական ​​գրառումները, այդ թվում՝ գանձապետարանի և Պետդեպարտամենտի պաշտոնյաների, որոնք անվտանգության զգայուն պաշտոններում են: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իրավիճակին տեղյակ ԱՄՆ չորս պաշտոնյաների։

Պաշտոնյաները, որոնք վախենալով հաշվեհարդարից խոսել են անանունության պայմանով, ահազանգել են վարչակազմի անդամների կողմից նման գրառումների հնարավոր խախտումների կամ չարաշահումների մասին:

Անձնակազմի կառավարման գրասենյակի կամ OPM-ի կողմից պահպանվող գրառումները կազմում են դաշնային գերատեսչությունների աշխատակիցների վերաբերյալ զգայուն տեղեկատվության պահեստ՝ ներառյալ հասցեները, աշխատավարձի մանրամասները և կարգապահական պատմությունները:

Մասկի ղեկավարած DOGE գործակալության անդամների գործողությունները OPM-ում համընկել են այլ գործակալությունների զգայուն համակարգերին մուտք գործելու նմանատիպ փորձերի հետ, ներառյալ գանձապետարանի համակարգը, որը պատասխանատու է ԱՄՆ կառավարության վճարումների տրիլիոնավոր դոլարների մշակման համար։

Լրատվամիջոցի կողմից ձեռք բերված գրառումները ցույց են տալիս, որ Մասկի DOGE թիմի մի քանի անդամներ, որոնցից ոմանք աշխատում են նրա մասնավոր ընկերություններում, «վարչական» հասանելիություն են ստացել OPM համակարգչային համակարգերին անցյալ ամիս Թրամփի երդմնակալությունից հետո: Դա նրանց տալիս է լայնածավալ լիազորություն՝ տեղադրելու և փոփոխելու ծրագրակազմը կառավարության կողմից մատակարարվող սարքավորումների վրա և, ըստ OPM-ի երկու պաշտոնյաների, փոփոխելու իրենց գործունեության ներքին փաստաթղթերը:

DOGE-ի ներկայացուցիչը չի պատասխանել լրատվամիջոցի՝ տվյալների հասանելիության և այլ թույլտվությունների վերաբերյալ հարցերին: OPM-ին էլեկտրոնային փոստով ուղարկված հարցերն անպատասխան են մնացել։

Թրամփի վարչակազմն ասում է, որ DOGE թիմի անդամներն իրավասու են վերանայել պետական ​​զգայուն ֆայլերը, սակայն հրաժարվել է մանրամասներ տրամադրել այն մասին, թե արդյոք թույլտվություններ տրվե՞լ են գաղտնի տեղեկատվություն մուտք գործելու համար: Պաշտոնյաներն ասել են, որ թույլտվությունների տրամադրման արագությունը ցույց է տալիս, որ նրանք կարող էին շրջանցել անվտանգության սովորական նախազգուշական միջոցները, ներառյալ ՀԴԲ-ի նախնական ստուգումները։

OPM-ի երկու պաշտոնյաներն ասել են, որ DOGE գործակալներին տրված հասանելիության մակարդակը նշանակում է, որ նրանք կարող են պատճենել սոցիալական ապահովության համարները, հեռախոսահամարները և անձնակազմի ֆայլերը միլիոնավոր դաշնային աշխատակիցների համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի