Չեխիայի նախագահը օրենք է ստորագրել, որով արգելվում է ռուսներին չեխական քաղաքացիություն տալ

Լուրեր

10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Չեխիայի նախագահ Պետր Պավելն օրենք է ստորագրել, որով ժամանակավորապես արգելվում է Ռուսաստանի քաղաքացիներին Չեխիայի քաղաքացիություն տալ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Չեխիայի ղեկավարի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ռուսաստանցիների մեծ մասը չի կարողանա ստանալ չեխական քաղաքացիություն, եթե նույնիսկ հրաժարվի ռուսական անձնագրից։ Չեխիայի քաղաքացիության դիմումները սառեցվելու են՝ մինչև ուկրաինական պատերազմի ավարտը։ Բացառություն կարվի միայն քաղաքական փախստականների և մինչև 15 տարեկան երեխաների համար։

Փաստաթղթի հիմնական մասը սահմանում է Չեխիայում ուկրաինացի փախստականների ընդունման կարգը։ Ընդունման ռեժիմը երկարացվել է մեկ տարով, և ժամանակավոր պաշտպանությունը փախստականներին հնարավորություն է տալիս օգտվել պետական ​​բժշկական ապահովագրությունից, ինչպես նաև կրթական համակարգից և աշխատաշուկայից: Փոփոխությունը թույլ է տալիս տնտեսապես անկախ փախստականներին ստանալ հատուկ կացության թույլտվություն, որը հետագայում նրանց թույլ կտա մշտապես մնալ երկրում։

Միաժամանակ, այն նաև բարդացնում է ուկրաինացի երեխաների ընդունման կարգը Չեխիայի պետական ու մունիցիպալ դպրոցներ։ Օրենքի այս դրույթը քննադատության է ենթարկվել՝ որպես խտրական։

Բացի այդ, Չեխիայի քրեական օրենսգրքում ներդրվել է հոդված, որն արգելում է օտարերկրյա պետության հետ չարտոնված համագործակցությունը։ Երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշը քննադատել է փոփոխությունը՝ այն անվանելով «ամենադաժան հարձակումը ազատ խոսքի և ժողովրդավարության դեմ» Չեխոսլովակիայում կոմունիզմի անկումից ի վեր։ Սակայն փաստաթղթի հեղինակներն այդ դրույթը բացատրում են որպես Չեխիայի ազգային անվտանգության շահերից բխող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի