Նեթանյահուն պատրաստ է վերջ դնել Գազայի պատերազմին, եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի իշխանությունից․ Axios

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդները հրաժարվեն իշխանությունից և «աքսորվեն», հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանք հայտնել են, որ Նեթանյահուն իր ծրագիրը ներկայացրել է Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:

Ըստ հրապարակման՝ Իսրայելի վարչապետը ցանկանում է երկարաձգել ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի առաջին փուլը՝ ավելի շատ պատանդների ազատելու համար։ Ներկայում նախատեսվում է 33 պատանդի ազատ արձակում։ Դրա դիմաց Իսրայելը պատրաստ է ազատ արձակել է՛լ ավելի շատ պաղեստինցի բանտարկյալների, որոնց ստույգ թիվը չի նշվում։

ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ Նեթանյահուն «հասկացրել է», որ եթե գործարքի առաջին փուլը երկարաձգվի, ՀԱՄԱՍ-ին առաջարկ կներկայացվի բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, որը ներառում է Գազայում պատերազմի ավարտ և «բարձրաստիճան» պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում: Դրա դիմաց նա ՀԱՄԱՍ-ից կպահանջի ազատ արձակել մնացած պատանդներին և հրաժարվել իշխանությունից Գազայի հատվածում, որի առաջնորդները, ներառյալ՝ ազատ արձակվածները, աքսորվեն «երրորդ երկիր»:

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնում են, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրաժարվել Գազայի «քաղաքացիական վերահսկողությունից» և վերակառուցման գործընթացի պատասխանատվությունը հանձնել է Պաղեստինի ինքնավարությանը կամ անկախ կոմիտեին: Այնուամենայնիվ, պաղեստինյան շարժումը պատրաստ չէ լուծարվել, նշել է պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի