ՌԴ-ում տասնյակ միգրանտներ հայտնել են, որ սխալմամբ ընդգրկվել են վերահսկվող անձանց ռեգիստրում

Լուրեր

10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
Բոլորը

Տասնյակ միգրանտներ հայտնել են, որ իրենք սխալմամբ ընդգրկվել են վերահսկվող անձանց ռեգիստրում, իսկ իրենց բանկային հաշիվներն արգելափակվել են, կալանավորվել կամ աշխատանքից հեռացվել են, «Ագենստվո»-ին հայտնել է իրավապաշտպան Վալենտինա Չուպիկը, փոխանցում է Current Time-ը:

Վերահսկվող անձանց ռեեստրը Ռուսաստանում սկսել է գործել այս տարվա փետրվարի 5-ից։ Չուպիկի խոսքով՝ դրա գործարկման երկու ոչ ամբողջական օրվա ընթացքում իրեն օգնության խնդրանքով դիմել է 31 մարդ, որից 13-ը՝ Ղրղզստանից, 8-ը՝ Տաջիկստանից, 7-ը՝ Ուզբեկստանից, մեկական անձ՝ Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքմենստանից։

Միգրանտների մեծ մասը (17 հոգի) գրանցամատյանում ընդգրկվելու մասին իմացել է բանկերի հաղորդագրություններից։ Baza տելեգրամյան ալիքը, որը մոտ է անվտանգության ուժերին, հայտնել է, որ «հարյուրավոր օտարերկրացիներ» բախվել են տարբեր բանկերում իրենց հաշիվների արգելափակման։

Հարցված միգրանտները նշել են, որ օրինական են գտնվել Ռուսաստանում։ Չուպիկը միգրանտներին խորհուրդ է տալիս շտապ գումարները հանել բանկերից։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գրանցամատյանում կարող է ընդգրկվել ցանկացած մարդ, ես բոլոր միգրանտներին խորհուրդ եմ տալիս անհապաղ գումարները հանել բոլոր բանկային հաշիվներից և ուղարկել տուն՝ իրենց մոտ թողնելով միայն նվազագույնը»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի