ԵՄ-ը չեղարկում է Թուրքիային 70 մլն եվրոյի օգնության տրամադրումը

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Եվրոպական խորհրդարանը չեղարկում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացին աջակցելու նպատակով Թուրքիային 70 մլն եվրոյի դրամական օգնության տրամադրումը: Եվրոպական խորհրդարանի բյուջեի հանձնաժողովիից արված հայտարարության մեջ ասվում է, որ այդ գումարը կծախսվի միգրացիոն ծրագրերի վրա. փոխանցում է ermenihaber-ը:

Նշվում է, որ այդ օգնության փաթեթը 2018-ի նոյեմբերին պետք է Թուրքիային տրամադրվեր այդ երկրում օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ու մամուլի ազատության ոլորտում չափելի և բավարար առաջընթացի առկայության դեպքում: Սակայն ԵԽ-ի բյուջեի հանձնաժողովը, հիմք ընդունելով 2018-ի ապրիլի 18-ին Թուրքիայի վերաբերյալ ԵՄ-ի հրապարակած բացասական եզրակացությամբ զեկույցը, որոշում է կայացրել չեղարկել փաթեթի տրամադրումը:

Օգնության փաթեթի տրամադրման չեղարկման վերաբերյալ ռումինացի պատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանի առաջարկած որոշման նախագծի օգտին քվեարկել է հանձնաժողովի 27 անդամ: Դեմ է քվեարկել 1 պատգամավոր:

Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման նախագծի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է, որ այն մեկ անգամ էլ քվեարկության դրվի ԵԽ-ի լիագումար նիստում: Աղբյուրի համոզմամբ հոկտեմբերի 3-ին անցկացվելիք քվեարկությունն արդեն զուտ ձևական` բնույթ է կրելու որոշման վերջնական հաստատման համար: