Վճարողնե՞րն են շատ, թե՞ բոյկոտողները․ իշխանություն-ընդդիմություն հեռակա բանավեճ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն 6 օր է՝ Երևանում հասարակական տրանսպորտի նոր սակագին է գործում։ Քաղաքացիները վճարո՞ւմ են, թե՞ բոյկոտում․ համար 1 և 33 երթուղիները սպասարկող երկու ավտոբուսներում մեր հարցման արդյունքները ցույց են տալիս, որ վճարողների և չվճարողների թիվը գրեթե հավասար է, իսկ վճարողներից շատերը նշում են, որ դա անում են ստիպված, քանի որ անվճար երթևեկելուց պարզապես ամաչում են։

Բոյկոտի նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր քաղաքական մի քանի ուժեր՝ պահանջելով քաղաքային իշխանությունից վերանայել 150 դրամ սակագինը և վերականգնել մեկ ուղևորության համար նախկին 100 դրամ վճարը։ 

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այս օրերին ակցիաներ են իրականացնում ավտոբուսներում, քաղաքացիներին հորդորում չվճարել նոր սակագնով։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը պնդում է՝ իրենց նախաձեռնությունը հաջողել է։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու թիմակիցները ևս փետրվարի 1-ից ակցիաներ են անում՝ հորդորելով կա՛մ վճարել 100 դրամ, կա՛մ չվճարել ընդհանրապես։ Մարությանի թիմակից, ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասում է՝ բոյկոտը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքային իշխանությունը չի վերականգնել 100 դրամ սակագինը։

Մարությանը, որն ամեն օր բոյկոտի վերաբերյալ տեսանյութեր էր հրապարակում ֆեյսբուքյան իր էջում, երեկ և այսօր լռություն է պահպանել։ Արդյո՞ք պատճառը նախօրեին նրա նախաձեռնած ակցիայի ընթացքում հասարակական տրանսպորտում տեղի ունեցած մի քանի վիճաբանություններն էին։

«Չեմ կարծում, որովհետև տեղյակ եմ, որ ինքն այլ հարցերով էլ է շատ զբաղված»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Իզաբելլա Աբգարյանը։

Ավագանու իշխող ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի պնդմամբ՝ ընդդիմությունը տապալել է բոյկոտի նախաձեռնությունը և քաղաքացիների մեծամասնությունը վճարում է 150 դրամ։ Դիտարկմանը, որ մեր հարցումներում էլ այլ պատկեր է, Գալջյանն արձագանքեց․ «Լրատվական միջոցի հարցումն այլ բան է, իրականը մի քիչ այլ է, քանի որ լրատվական միջոցն ուզում է կոնկրետ ինչ-որ պատկեր ցույց տալ, բայց իրական պատկերն ուղղակի նստել ու կողքից նայելն է, ես դա անում եմ, և իրավիճակին տիրապետում ենք լիարժեք»։

Իզաբելլա Աբգարյանը հակադարձում է ՔՊ խմբակցության ղեկավարին։ Նրա պնդմամբ էլ՝ բոյկոտը տալիս է իր արդյունքը։

Երկուշաբթի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ էլ Տիգրան Ավինյանն ընդդիմության նախաձեռնությունը քաղաքական շոու որակեց և պնդեց՝ միասնական տոմսային համակարգից վերադարձ 100 դրամների անհնար է։ Ավինյանի թիմակից, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ է պնդում՝ այսօրվա շարժակազմը 100 դրամով երկար պահել չեն կարող։

Մինչև հունվարի 31-ը քանի՞ քաղաքացի է ձեռք բերել հասարակական տրանսպորտից օգտվելու փաթեթներից որևէ մեկը, ձեռքբերված փաթեթներից քանի՞սն են արտոնություններով և քանի՞ քաղաքացի է փաթեթ ձեռք բերել անվճար․ այս հարցերի պատասխանները ստանալու համար Factor TV-ն հունվարի 30-ին գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան։ Հարցումն ուղարկելուց հինգ օր անց քաղաքապետարանը եկել է այն եզրահանգման, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում: 

Ուշագրավ է, որ երբ քաղաքացիները սկսեցին վճարել բացառապես 100 դրամանոց մետաղադրամներով և «Թել-Սել» համակարգի միջոցով, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարն այդ շրջանում հրապարակում էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրված գումարի չափը՝ նշելով, թե դրանից որքանն է ստացվել էլեկտրոնային վճարման միջոցով։ 

ՔՊ խմբակցության ղեկավարն ասաց՝ ինքն էլ ձեռքի տակ տվյալներ չունի, թե  քանի քաղաքացի է վճարել  150 դրամ։ «Թել-Սել» ընկերությունն է փետրվարի 4-ին հայտարարել, որ տարեսկզբից վաճառվել է տրանսպորտից օգտվելու շուրջ 25,000 փաթեթ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան