Ադրբեջանում ևս երկու լրագրող է կալանավորվել

Լուրեր

31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:13
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
Բոլորը

Ադրբեջանում ևս երկու լրագրող է կալանավորվել երկրում անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցների, գործիչների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների քաղաքականություն շրջանակներում։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Argument.az կայքի խմբագիր և Meydan TV-ի աշխատակից Շամշադ Աղան Meydan TV-ի գործով մեղավոր է ճանաչվել մաքսանենգության մեջ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամիս 1 օր կալանքը։ Այս որոշումը փետրվարի 6-ին կայացրել է Բաքվի Խաթայի շրջանային դատարանը։

Փաստաբան Շահլա Գումբատովան հայտնել է, որ դատարանը բավարարել է քննչական մարմնի՝ Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության միջնորդությունը։

«Մենք հետաքննությունից պահանջել ենք ներկայացնել լրագրողի՝ մաքսանենգության մեջ ներգրավվածությունը հաստատող նախնական ապացույցներ։ Սակայն պարզվեց, որ դատարան ընդհանրապես ապացույցներ չեն ներկայացվել»,- նշել է փաստաբանը։

Դատավարության ընթացքում լրագրողն իրեն մեղավոր չի ճանաչել՝ մեղադրանքն անվանելով զրպարտություն, հերքել է իր կողմից ցանկացած հանցավոր գործունեություն։

Միաժամանակ, դատարանը որոշում է կայացրել հայտնի լրագրող Շահնազ Բեյլերքըզիի (Հուսեյնովա) վերաբերյալ։ Գործը քննվել է Խաթայի դատարանում։ Լրագրողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 3 ամիս 15 օր ժամկետով։

Փաստաբան Բախտիյար Հաջիևի խոսքով՝ լրագրողին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 162-1.1 (աշխատողներին ներգրավել որևէ աշխատանք կատարելու մեջ՝ առանց օրինական ուժի մեջ մտած աշխատանքային պայմանագիր կնքելու), 192.3.2 (ապօրինի ձեռնարկատիրություն), 193-1.3.1 (գույքի օրինականացում անօրինական ճանապարհով ձեռք բերված),206.4 (մաքսանենգություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 213.2.1 (կազմակերպված խմբի կողմից հարկերից խուսափելը) հոդվածներով։ Մեղադրանքները հաստատվելու դեպքում լրագրողին կարող է սպառնալ մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում։

Նա մի քանի տարի աշխատել է որպես հաղորդավարուհի Toplum TV-ում։ Այն բանից հետո, երբ 2024 թվականի մարտին լրատվամիջոցի դեմ քրեական գործ է հարուցվել և նրա աշխատակիցները ձերբակալվել են, Բեյլարքըզին մի քանի անգամ հարցաքննվել է։

Հավելենք, որ ըստ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների պատրաստած ցուցակների՝ ներկայում ադրբեջանական բանտերում ավելի քան 300 քաղբանտարկյալ կա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի