Թուրքերի ավելի քան մեկ երրորդն Իսրայելը համարում է սպառնալիք Թուրքիայի համար. հարցում

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Անկարայում գործող PanoramaTR հետազոտական ընկերության կողմից անցկացված վերջին հարցման արդյունքների համաձայն՝ թուրքերի ավելի քան մեկ երրորդը Իսրայելն է համարում Թուրքիայի համար ամենամեծ վտանգը ներկայացնող երկիրը, գրում է Turkish Minute-ը։

Հարցումը, որը ներառված է PanoramaTR-ի կողմից այս շաբաթվա սկզբին հրապարակված «Ժողովրդավարություն և անվտանգություն» զեկույցում, նպատակ ունի ուսումնասիրել ժողովրդավարության և անվտանգության հարաբերությունները Թուրքիայում՝ օգտագործելով կոնկրետ տվյալներ և հասկանալ, թե ինչպես են անվտանգության և ժողովրդավարության ընկալումներն արտացոլվում քաղաքականության և քվեարկության վարքագծի մեջ:

Հարցումն անցկացվել է 2093 մարդու մասնակցությամբ՝ հունվարի 9-16-ն ընկած ժամանակահատվածում։

Երբ մասնակիցներին հարցրել են, թե որ երկիրն են ընկալում որպես ամենամեծ սպառնալիք Թուրքիայի համար, ավելի քան մեկ երրորդը՝ 36,9 տոկոսը, ասել է, որ ամենամեծ սպառնալիքն Իսրայելն է, որին հաջորդում են ԱՄՆ-ը (31,4 տոկոս), Սիրիան (6,3 տոկոս), Ռուսաստանը (4,9 տոկոս), Իրանը (4,6 տոկոս), Հունաստանը (2 տոկոս), Չինաստանը (0,8 տոկոս) և այլ երկրներ (13,3 տոկոս):

Այն համոզմունքը, որ Իսրայելը Թուրքիայի համար ամենամեծ սպառնալիքն է, տարածված է հարցման մասնակիցների բոլոր խմբերում՝ բացառությամբ ազգայնական ընդդիմադիր İYİ (Լավ) կուսակցության կողմնակիցների։ Ըստ հարցման՝ İYİ-ի կողմնակիցներն ամենամեծ վտանգը համարում են ԱՄՆ-ն (46,3 տոկոս)՝ գերազանցելով Իսրայելին (20,4 տոկոս):

Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը հավակնություններ ունի, որոնք ներառում են Անատոլիան որպես «Մեծ Իսրայելի» մաս գրավելը՝ նախազգուշացնելով երկու պետությունների միջև պատերազմի մասին:

«Իսրայելի ղեկավարությունը, գործելով խոստացված հողի մոլորություններով և կրոնական մոլեռանդությամբ, Պաղեստինից և Լիբանանից հետո թիրախավորելու է մեր հայրենիքը»,- ասել էր Էրդողանը։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն արձագանքել էր Էրդողանի պնդումներին՝ հայտարարելով, որ Իսրայելը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ։

Ըստ զեկույցի՝ տվյալները ցույց են տալիս, որ թուրքական հասարակությունն ամբողջությամբ կարծում է, որ արտաքին ուժերն ազդում են քաղաքականության վրա և մեծ անվստահություն ունի համաշխարհային տերությունների նկատմամբ, ուստի արտաքին սպառնալիքների ընկալումները պետք է դիտարկվեն ոչ միայն միջազգային հարաբերությունների համատեքստում, այլ նաև որպես բևեռացման, մոբիլիզացիայի և ինքնության քաղաքականության էական տարր ներքին քաղաքականության մեջ»:

Զեկույցում նշվում է, որ արտաքին քաղաքական հռետորաբանությունը որոշիչ դեր է խաղում ինչպես ընտրողների վարքագծի, այնպես էլ հասարակության ընդհանուր քաղաքական վերաբերմունքի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի