ԱՄՆ գերատեսչությունները Մասկի DOGE-ի ազդեցության տակ սկսել են չեղարկել Politico-ի, AP-ի և The New York Times-ի վճարովի բաժանորդագրությունները

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ԱՄՆ գործադիր մարմինները սկսել են չեղարկել Politico-ի  բաժանորդագրությունն այն բանից հետո, երբ պարզվել է, որ երկրի իշխանությունները 2024 թվականին միլիոնավոր դոլարներ են ծախսել՝ պարբերականի վճարովի ծառայություններից օգտվելու համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը, գրում է Meduza-ն։

«Ինձ հայտնի է դարձել, որ USAID-ի կողմից լրատվամիջոցների, այդ թվում՝ Politico-ի ֆինանսավորման մասին։ Եվ ես կարող եմ հաստատել, որ ավելի քան 8 միլիոն դոլարը, որն ուղղվել է Politico-ի բաժանորդագրությունների սուբսիդավորմանը ամերիկյան հարկատուների հաշվին, այլևս հասանելի չի լինի: DOGE-ի թիմը ներկայում աշխատում է՝ չեղարկելու այդ վճարները»,- ասել է Լևիթը։

Նշվում է, որ USAID-ն 2024 թվականին 24,000 դոլար է ծախսել Politico-ի բաժանորդագրությունների վրա, մինչդեռ ԱՄՆ բոլոր պետական ​​կառույցները ծախսել են 8,2 միլիոն դոլար:

Վերջին շրջանում ակտիվիստները սկսել են օգտագործել USAspending.gov կայքը՝ ստուգելու համար պետական ​​վճարումները մեդիա կազմակերպությունների բաժանորդագրությունների համար, ինչպիսիք են The New York Times-ը, Associated Press-ը և Reuters-ը:

Այն բանից հետո, երբ DOGE-ն սկսել է աշխատել լրատվամիջոցների բաժանորդագրությունների հարցով, NASA-ն չեղյալ է հայտարարել Politico-ին իր բաժանորդագրությունը, ֆինանսների նախարարությունը՝ The New York Times-ին, Պետքարտուղությունը՝ Associated Press-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի