Հյուսիսային Կորեան բարելավել է իր հրթիռների ճշգրտությունը՝ Ուկրաինայում ՌԴ-ի կողմից դրանք օգտագործելու շնորհիվ

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Ռուս զինվորականների կողմից Ուկրաինայի պատերազմում կիրառվող հյուսիսկորեական հրթիռների ճշգրտությունը կտրուկ բարելավվել է անցյալ տարվա վերջից, Reuters-ին հայտնել են ուկրաինական երկու բարձրաստիճան աղբյուրներ:

Ըստ նրանց՝ արկերը սկսել են խոցել նախատեսված թիրախը 50-100 մետրից ոչ ավելի շեղումով, թեև մինչ այդ շեղումը կազմում էր 1-3 կմ։ Խոսքը հյուսիսկորեական K-23, K-23A և K-24 կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների մասին է։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի վերջից մինչև այս տարվա հունվար Ռուսաստանը մոտ 100 նման հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, որոնցից 20-ը՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։

Հրթիռի բարելավված ճշգրտությունը ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեան հաջողությամբ օգտագործում է Ուկրաինայում պատերազմը՝ սեփական հրթիռային տեխնոլոգիան փորձարկելու և կատարելագործելու համար, ասել են Reuters-ի աղբյուրները: Գործակալության ռազմական աղբյուրներից մեկը նշել է, որ մինչ այժմ բեկորների փորձաքննությունը չի հայտնաբերել որևէ փոփոխություն հյուսիսկորեական հրթիռների նախագծման մեջ, սակայն դրանք կարող էին հագեցված լինել ավելի առաջադեմ նավիգացիոն համակարգերով կամ ղեկային մեխանիզմով, որը հեշտացնում է մանևրելը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի