Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահի հետ և նրան Ֆրանսիա հրավիրել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ և հրավիրել նրան առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա: Սա Ալ-Շարաայի առաջին անմիջական շփումն է եվրոպական պետության ղեկավարի հետ, գրում է dpa գործակալությունը։

Սիրիայի նախագահականի հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը շնորհավորել է ալ-Շարաային նախագահի պաշտոնը ստանձնելու և «երկիրն ազատագրելու» կապակցությամբ։

Ի սկզբանե Փարիզից հրավերի պաշտոնական հաստատում չի եղել։ Ելիսեյան պալատից հայտնել են, որ Մակրոնը հեռախոսազրույցը նախաձեռնել է Սիրիայի հարցով միջազգային համաժողովի կապակցությամբ, որը պետք է տեղի ունենա Փարիզում փետրվարի 13-ին։ Մակրոնը հույս է հայտնել, որ ժամանակավոր կառավարության նախաձեռնած գործընթացը լիովին կբավարարի Սիրիայի ժողովրդի ձգտումները։ Մակրոնը նաև ընդգծել է Ֆրանսիայի հավատարմությունը Սիրիայում ժողովրդավարական ուժերին և կոչ է արել նրանց լիարժեք ինտեգրվել սիրիական անցումային գործընթացին։

Ֆրանսիական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիան աշխատում է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ՝ տնտեսության վերականգնումն ու աճը խթանելու համար։

Ալ-Շարաան շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ վերջին տարիներին Ֆրանսիայի կողմից սիրիացի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար։

Նշենք, որ Սիրիայում իշխանափոխությունից և պաշտոնը ստանձնելուց ի վեր Ալ-Շարաան այցեր է կատարել Սաուդյան Արաբիա և Թուրքիա։

Ֆրանսիան արագորեն հետամուտ է լինում Սիրիայի նոր վարչակազմի հետ մերձեցմանը։ Հունվարի սկզբին ԵՄ-ի անունից Դամասկոս էին այցելել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն և նրա գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքը։

Մակրոնի հետ հեռախոսազանգից անմիջապես առաջ Սիրիայի ցամաքային և ծովային նավահանգիստների վարչությունը հայտարարել է, որ ֆրանսիական CMA CGM նավագնացության հսկան կշարունակի շահագործել Միջերկրական ծովում Լաթաքիայի կարևոր կոնտեյներային տերմինալը նոր պայմանագրով։ Համաձայնագիրը ներառում է «նոր պայմաններ և մեխանիզմներ», ինչպես նաև երկու կողմերի պարտքի կարգավորում։ Լաթաքիան Սիրիայի ամենակարևոր նավահանգիստն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի