Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու քրգործով դատական նիստը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում ընթանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրգործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստն ընթանում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանին ներկայացրել են իր իրավունքները, նա ապահովված է փաստաբանով։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին տեղի է ունեցել նախորդ դատական նիստը։ Ռուբեն Վարդանյանն ասել էր, որ չի կարողանում մանրամասն ծանոթանալ քրեական գործի նյութերին և դատարանին խնդրել էր  լրացուցիչ 30 աշխատանքային օր տրամադրել՝ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Նրա պաշտպան Ավրահամ Բերմանը նույնպես խնդրել էր լրացուցիչ ժամանակ տրամադրել։ Դատավորները որոշել էին մերժել միջնորդությունը՝ համաձայնելով պետական մեղադրողների կարծիքին, որ պաշտպանական կողմին, իբր, բավարար ժամանակ է տրվել գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատարանը նաև խափանման միջոցն էր թողել անփոփոխ։

Հավելենք, որ այսօր ավելի ուշ կմեկնարկի Արցախի մյուս պաշտոնյաների՝ շուրջ 15 անձի գործով նիստը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի