ԱՄՆ-ը հայտարարել է Պանամայի ջրանցքով ամերիկյան նավերի համար վճարների չեղարկման մասին․ Պանաման հերքում է

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Պանամայի իշխանությունները հրաժարվել են Պանամայի ջրանցքով ԱՄՆ-ին պատկանող նավերի անցման վճարներից, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ Պանաման, սակայն, հերքել է տեղեկությունը, հաղորդում է Current Time-ը։

«ԱՄՆ կառավարական նավերն այժմ կարող են անցնել Պանամայի ջրանցքով՝ առանց վճարման, ինչի արդյունքում ԱՄՆ կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ կխնայի»,- ասվում է X-ում ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

Փետրվարի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ Կենտրոնական Ամերիկա կատարած այցի ժամանակ։ Բանակցություններից հետո Պանաման հրաժարվել է երկարաձգել Չինաստանի հետ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության մասին փոխըմբռնման հուշագիրը։

Ավելի ուշ Պանամայի իշխանությունները հերքել են ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրությունն այն մասին, որ հրաժարվել են ԱՄՆ-ին պատկանող նավերից վճար գանձելուց:

«Հաշվի առնելով Պետքարտուղարության հայտարարությունը՝ Պանամայի ջրանցքի վարչությունը, որն իրավասու է սահմանել տարանցման մաքսատուրքեր և այլ վճարներ ջրանցքով տարանցման համար, տեղեկացնում է, որ դրանցում որևէ փոփոխություններ չի կատարել»,- ասվում է X-ում տարածված հայտարարությունում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ «ամերիկյան նավերը չափից դուրս շատ են վճարում» Պանամայի ջրանցքով անցնելու համար։ Հունվարի 20-ին իր երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում Թրամփն ասել էր, թե Չինաստանն է վերահսկում Պանամայի ջրանցքը, «իսկ մենք այն չենք տվել Չինաստանին, մենք տվել ենք Պանամային»:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի