Բաքվում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների շինծու գործերով դատական նիստը

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի կունենա Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված շինծու քրգործերով հերթական դատական նիստը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սպասվում է, որ նիստը կսկսվի գործի ըստ էության քննությամբ, իսկ դատախազները մեղադրական եզրակացությունները կներկայացնեն։

Նախ տեղի կունենա Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նիստը, ավելի ուշ՝ ԼՂ մյուս ղեկավարների ու պաշտոնյաների։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին տեղի էին ունեցել նախորդ դատական նիստերը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասել էր, որ չի կարողանում մանրամասն ծանոթանալ քրեական գործի նյութերին և դատարանին խնդրել էր  լրացուցիչ 30 աշխատանքային օր տրամադրել՝ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Նրա պաշտպան Ավրահամ Բերմանը նույնպես խնդրել էր լրացուցիչ ժամանակ տրամադրել։ Դատավորները որոշել էին մերժել միջնորդությունը՝ համաձայնելով պետական մեղադրողների կարծիքին, որ պաշտպանական կողմին, իբր, բավարար ժամանակ է տրվել գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատարանը նաև խափանման միջոցն է թողել անփոփոխ։

Արցախի մյուս պաշտոնյաների՝ շուրջ 15 անձի գործով նիստին խոսել են Բակո Սահակյանի, Էրիկ Ղազարյանի, Արայիկ Հարությունյանի, Մելիքսեթ Փաշայանի, Արկադի Ղուկասյանի, Լևոն Մնացականյանը, Վասիլ Բեգլարյանի, Դավիթ Ալլահվերդիյանի փաստաբանները՝ ներկայացնելով նոր միջնորդություններ։ Փաստաբանները հայտարարել էին, որ առաջադրված որոշ մեղադրանքներ չեն վերաբերում իրենց պաշտպանյալներին, և դատարանին խնդրել վերացնել քրեական հետապնդումն այդ հոդվածներով։

Մեղադրյալներից մի քանիսի կալանքը տնային կալանքով փոխարինելու և որոշ կետերով քրեական գործը մասնակի կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունները չեն բավարարվել։ Քրեական գործը փոխանցվել է դատաքննության, խափանման միջոց կալանավորումը՝ թողնվել անփոփոխ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի