Կապիտոլիումի գրոհի գործ․ ՀԴԲ գործակալները դատի են տվել ԱՄՆ Արդարադատության նախարարությանը

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ինը գործակալներ հայց են ներկայացրել ԱՄՆ Արդարադատության նախարարության դեմ՝ 2021 թվականի հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի գործով հետաքննության առնչությամբ։ Փետրվարի 4-ին նրանք Վաշինգտոնի դաշնային դատարանից խնդրել են արգելափակել Արդարադատության նախարարության և գլխավոր դատախազի պաշտոնակատար Ջեյմս Մաքհենրիի ջանքերը՝ հետաքննության մեջ ներգրավված գործակալների մասին տեղեկություններ հավաքելու համար, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը:

Հայցվորների անունները չեն հրապարակվում՝ ելնելով նրանց անվտանգությունից։ Հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ Թրամփի նախկին իրավաբան, գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բովը խնդրել է ՀԴԲ աշխատակիցներին լրացնել ձևաթղթեր մինչև փետրվարի 5-ը, որտեղ մանրամասն նկարագրված է նրանց մասնակցությունը Կապիտոլիումի անկարգությունների հետաքննությանը:

Աշխատակիցների մասին տեղեկատվության հավաքումը «քաղաքական զտումների» մի մասն է, որը նախաձեռնվել է որպես «քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդար» Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո, կարծում են հայցվորները։

«Այս հրամանն անօրինական է և տրվել է որպես հաշվեհարդարի ձև»,- ասում են նրանք։

Հայցում նաև ասվում է, որ անցյալ շաբաթ Արդարադատության նախարարությունն աշխատանքից ազատել է մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ներգրավված էին Թրամփի դեմ հետաքննության մեջ:

Հայցվորները հայտարարել են, որ իրենք ներկայացնում են ՀԴԲ-ի առնվազն 6,000 գործող կամ նախկին աշխատակիցների, որոնք ինչ-որ կերպ ներգրավված են եղել «Դոնալդ Թրամփի կամ նրա անունից հանդես եկող անձանց հանցավոր վարքագծի և իշխանության չարաշահման» հետաքննության մեջ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի