USAID-ն արձակուրդ է ուղարկում ամբողջ աշխարհում իր գրասենյակների աշխատակիցներին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտարարել է, որ փետրվարի 7-ին՝ տեղական ժամանակով 23:59-ին բոլոր գրասենյակների և ներկայացուցչությունների աշխատակիցները կտեղափոխվեն վարչական արձակուրդ։ Բացառություններ են արվելու կարևորագույն գործառույթների համար պատասխանատու աշխատողների, ինչպես նաև հատուկ նշանակված ծրագրերի հիմնական ղեկավարության և անձնակազմի համար:

USAID-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ գործակալությունը, առաքելությունների և Պետքարտուղարության հետ համակարգելով, գործողությունների ծրագիր է պատրաստում Միացյալ Նահանգներից դուրս աշխատող աշխատակիցների համար։ Համաձայնագրի համաձայն՝ USAID-ը կկազմակերպի և կվճարի այդ անձանց ԱՄՆ վերադարձը 30 օրվա ընթացքում և կապահովի պայմանագրերի խզումը, որոնք նշանակված չեն որպես էական: Գործակալությունը կքննարկի նշված ժամկետների երկարաձգման անհրաժեշտությունը յուրաքանչյուր դեպքի համար անհատական հիմունքներով:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ստեղծվել է 1961 թվականին՝ այլ երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով։ Հունվարի 20-ին՝ իր երդմնակալության օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 90 օրով սառեցրել է USAID-ի նախաձեռնությունները, այդ ընթացքում նրանց ծրագրերը պետք է վերանայվեն։

Փետրվարի 3-ին Թրամփը USAID-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի