Եթե մենք ՆԱՏՕ-ում չլինենք, մեզ միջուկային զենք տվեք․ Զելենսկի

Լուրեր

10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
Բոլորը

Արևմտյան գործընկերները պետք է Ուկրաինային միջուկային զենք տրամադրեն, եթե հրաժարվեն երկիրն ընդունել ՆԱՏՕ-ի կազմ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում։ Զրույցից հատվածներ Մորգանը հրապարակել է X-ի էջում։

Ուկրաինայի ղեկավարիխոսքով՝ Կիևին միջուկային զենք փոխանցելը կարող է ծառայել որպես Ուկրաինայի անվտանգության բավարար երաշխիք և հետ պահել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նոր հարձակումից։

Զելենսկին խոստովանել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է հետաձգվել «տարիներով կամ տասնամյակներով»։ Այս առումով «միանգամայն արդարացի հարց է առաջանում՝ ի՞նչը կպաշտպանի մեզ այս չարիքից այս ամբողջ ընթացքում, այս ամբողջ ճանապարհին», հռետորական հարց է հնչեցրել Ուկրաինայի նախագահը։

«Աջակցության ի՞նչ փաթեթ, ի՞նչ հրթիռներ։ Մեզ միջուկային զենք կտա՞ն։ Այդ դեպքում թող տան միջուկային զենք»,- շարունակել է նա։

Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ արևմտյան երկրները կարող են օգնել Ուկրաինային՝ ֆինանսավորելով «միլիոնանոց բանակը» և իրենց զորքերը տեղակայելով երկրում։

«Ձեր զորախմբերը տեղակայեք մեր պետության այն հատվածներում, որտեղ մենք ցանկանում ենք կայունություն ունենալ, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն։ Եթե Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ-ին, ապա Պուտինը, որն իր ներխուժումն արդարացնելու համար օգտագործել է Կիևի հնարավոր անդամակցությունը դաշինքին, պետք է ամբողջությամբ դուրս գա մեր տարածքից»,- հայտարարել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի