Փաստաբանները Կառավարությունից պահանջում են փաստաբանական անվճար ծառայություններն ազատել ԱԱՀ-ից

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Փաստաբանները 2025 թվականի փետրվարի 10-ին բողոքի ակցիա կիրականացնեն՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց․ այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է փաստաբան Արա Ղարագյոզյանը։

«ՀՀ կառավարությունից պահանջում ենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 1-ից փաստաբանական ծառայությունների հարկերը շեշտակի ավելացվեց. 5 տոկոս շրջանառության հարկից տեղափոխություն եղավ ավելացված արժեքի հարկման դաշտ, ինչի հետևանքով փաստաբանական ծառայություններ մատուցողների համար ԱԱՀ-ն կազմեց 20, իսկ շահութահարկը՝ 18 տոկոս։ Մասնավորապես, փաստաբանների մի մասը, որոնց տարեկան շրջանառությունն անցնում է 119 միլիոն դրամը, մինչև հունվարի 1-ը վճարում էին թե՛ ավելացված արժեքի հարկ, թե՛ շահութահարկ։ Սրանից պակաս վաստակողները, որոնք մեծամասնություն էին, վճարում էին ընդամենը 5 տոկոս շրջանառության հարկ։

2025-ի սկզբից բոլորը սկսեցին հարկվել նույն սկզբունքով։ Նախորդ տարի ընդունված այս փոփոխությունների շուրջ մեծ դժգոհություններ և բողոքի ալիք բարձրացավ, ընդհուպ՝ մեկօրյա գործադուլ։ Փաստաբանները նշում էին, որ սա իրենց վրա չի ազդելու, այլ իրենց ծառայություններից օգտվող քաղաքացիների, քանի որ հարկերի ավելացման դեպքում բարձրանալու է իրենց մատուցած ծառայությունների արժեքը։