Ղազախստանը հրապարակել է ադրբեջանական օդանավի աղետի նախնական զեկույցը․ Բաքուն պնդում է՝ ՌԴ-ի կողմից օդանավը խոցած հրթիռի բեկորն իր մոտ է

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

2024 թվականի դեկտեմբերին Ռուսաստանից Ղազախստան թռչելուց հետո կործանված ադրբեջանական ուղևորատար օդանավը խոցվել է ռուսական «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Այս մասին Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը։

«Ադրբեջանական կողմի մոտ է «Պանցիր-Ս» հրթիռի բեկորը, որը դուրս է բերվել օդանավից և բացահայտվել միջազգային փորձաքննության արդյունքում»,- ասել է աղբյուրը։

Ղազախստանի Տրանսպորտի նախարարությունն էլ հրապարակել է Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը։ Փաստաթղթում ասվում է, որ ինքնաթիռի պահպանված մասերի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են տարբեր չափերի վնասներ։ Դրանք հայտնաբերվել են ֆուզելյաժի, ուղղահայաց կայունացուցիչի, վերելակի և ղեկի պոչի հատվածում: Նմանատիպ վնաս է գրանցվել օդանավի ձախ շարժիչի և ձախ թևի, ինչպես նաև դրա բաղադրիչների վրա։

Զեկույցից հետևում է, որ  ինքնաթիռը վնասվել է «երկրի մակերեսին հարվածելուց առաջ»: Վնասները, հավանաբար, առաջացել են «արտաքին օբյեկտների» պատճառով։ Ինքնաթիռի տարբեր հատվածներից հանվել են «օտար մետաղական առարկաներ»։

Փաստաթղթի համաձայն՝  անձնակազմն առաջին անգամ խնդիրների է բախվել տեղական ժամանակով 05:13:31-ին։ Անձնակազմը հայտնել է հետևի նստատեղերի հատվածում պայթյունի մասին։ Դրանից հետո ինքնաթիռում ևս մի քանի համակարգեր մասամբ կամ ամբողջությամբ խափանվել են: Ժամը 05:13:56-ին գրանցվել է երկրորդ ձայնային հարվածը։

Զեկույցից նաև պարզ է դառնում, որ Դոնի Ռոստովում ավիակարգավարը այլ քաղաքների կարգավարներին Գրոզնիում «Գորգ» պլանի գործարկման մասին հայտնել է այն բանից հետո միայն, երբ օդանավը Գրոզնիից հեռացել է Բաքվի ուղղությամբ։

Ավելի վաղ նույնպես Ադրբեջանի կառավարության աղբյուրները լրատվամիջոցներին հայտնել էին, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի