SMS ստանալու ա՞հ, թե՞ պատասխանատվություն ստանձնելու ռիսկ․ ինչու չի համալրվում ԲԴԽ կազմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.06.2026 | 19:03
Թուրքիան և Ադրբեջանը 15 տարվա պայմանագիր են կնքել 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ
01.06.2026 | 18:44
Goal.com-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը
01.06.2026 | 18:30
Վարչապետ դառնամ՝ կսկսենք Արցախն ազատագրել՝ աֆրիկացի և ֆիլիպինցի վարձկաններով․ ուրիշ ձև չկա․ Արտակ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 18:27
«Սամոյին ըսինք, կարգին փող տայիր, հելնեինք դրան գյուլեինք պրծնեինք»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 18:19
ՌԴ կառավարությունն արգելել է ավիացիոն վառելիքի արտահանումը
01.06.2026 | 18:10
Թրամփը՝ ՀՀ-Ադրբեջան նոր քննարկումների մասին // Խուզարկություն «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ ԼՈՒՐԵՐ
01.06.2026 | 18:00
ԵՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն Հայաստանի շուրջ բոլոր նրբությունները․ Պեսկով
01.06.2026 | 17:48
Ուկրաինան Ադրբեջանին առաջարկել է օգտագործել Եվրոպայի ամենամեծ ստորգետնյա գազապահեստարանները
01.06.2026 | 17:40
Հունիսի 2-ից մեկնարկող «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ
01.06.2026 | 17:29
Հայաստանում ՌԴ դեսպանը Մոսկվայում է․ Զախարովա
01.06.2026 | 17:17
Հայաստանն առաջին տեղն է գրավել մուայթայի Կովկասի գավաթի թիմային հաշվարկում
01.06.2026 | 17:09
ԱՄՆ-ը կրճատել է Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական հանցագործությունների հետաքննությանն ուղղված աջակցությունը
01.06.2026 | 17:03
Թրամփը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հունիսին նախատեսվող բանակցությունների մասին
01.06.2026 | 16:52
Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները
01.06.2026 | 16:45
Արթուր Օսիպյանին ցանկանում են հասցնել մահվան. Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի կազմն արդեն մի քանի ամիս է՝ լիարժեք չէ․ տևական ժամանակ է՝ Խորհրդում չի հաջողվում լրացնել գիտնական անդամների 3 թափուր պաշտոնները։ Համալրելու վերջին փորձն ընդամենը մեկ շաբաթ առաջ ձախողվեց․ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այդպես էլ չնստեց ԲԴԽ անդամի աթոռին․ նրա  թեկնածությանը դեմ էին քաղհասարակությանն ու ընդդիմությունը։

ՔՊ-ական Սիրունյանի թեկնածությունը կոշտ քննադատության էր արժանացել այն պատճառով, որ մինչ այս փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում, որի հետնանկարում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, պարբերաբար հայհոյախառն գրառումներ էր անում քաղաքական հակառակորդների հասցեին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշեց իր իսկ կողմից առաջադրված թեկնածուի հարցը ԱԺ-ում քվեարկության չդնել։

Ինքնաբացարկի այս գործընթացից հետո իշխանությունը դեռ լռում է, մինչ այդ, ԲԴԽ գիտնական անդամի ևս մեկ աթոռ շարունակում է թափուր մնալ։ Այս օրերին տեղեկություններ շրջանառվեցին, որ իշխող ուժի հաջորդ թեկնածուն լինելու է Տիգրան Եգորյանը։ Փաստաբանը, սակայն, Factor TV-ի հետ զրույցում հերքեց՝ չմանրամասնելով՝ ստացե՞լ է առաջարկ, հանդիպե՞լ է վարչապետ Փաշինյանի հետ, թե՝ ոչ։

Խորհրդում այս իրավիճակը ստեղծվեց, երբ 2024 թվականի հոկտեմբերին գիտնական անդամներ Հայկ Գրիգորյանը և Վիգեն Քոչարյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի դատավորներ, իսկ մյուս անդամ՝ նախկինում խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Փաշինյանի հորդորով նոյեմբերին հրաժարական ներկայացրեց։ Օրեր անց նա փորձեց բացատրել իր քայլը՝ նշելով՝ դեռևս գարնանն էր ցանկանում թողնել պաշտոնը։

Ուշագրավ է, որ հրահանգով պաշտոն թողնելու այս դեպքը միակը չէ Բարձրագույն դատական խորհրդի պատմության մեջ։ Ավելին, այդ պատմությունն այսօր դարձել է քրեական գործ։ 2022 թվականի հունիսին Ռուբեն Վարդազարյանը 15 րոպե տևողությամբ ձայնագրություն էր հրապարակել, ըստ որի՝ այդ ժամանակ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իրեն հորդորել էր ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից՝ երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։

Ջհանգիրյանը խոստովանել էր, որ այդ հանդիպման ժամանակ փորձել է հոգեբանական հնարքներ կիրառելով՝ դրդել Վարդազարյանին գնալ այդ քայլին։

Նմանօրինակ պատմություննե՞րն են պատճառը, թե՞ պաշտոնը գայթակղիչ չէ, որ Խորհուրդն ամիսներ շարունակ մնացել է չհամալրված․ նախկին դատավորները գրեթե նույնաբովանդակ խնդիրներ են մատնանշում։

Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր, գրեթե 1 տարի ԲԴԽ անդամի պաշտոնը զբաղեցրած Արշակ Վարդանյանի կարծիքով՝ եթե դու գնում ես Խորհուրդ առանց որևէ անձի կամ ուժի ծառայելու, ապա որևէ կաշկանդող գործոն չկա այդ պաշտոնի համար։

Դեռևս 2019 թվականին, երբ Խորհրդի գիտնական անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, մատնանշել էր՝ դատական բարեփոխումները պետք է իրականացվեն հրատապ և արդյունավետ կարգով։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն այսօր էլ հիշեցնում է Հովհաննիսյանի այս նկատառումը և ընդգծում՝ բարեփոխումների դանդաղելու պատճառով ոչ ոք չի ցանկանում իր համբավն արատավորել։

Բարձրագույն դատական խորհուրդը որոշումների հավասարությունը պահելու համար պետք է կազմված լինի 10 անդամից, որից 5-ն ընտրվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, 5-ը գիտնական անդամներն են և ընտրվում են խորհրդարանի կողմից։ Այսօր այս հավասարությունը փաստացի խախտված է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան