ՌԴ-ն հարվածել է Իզյումին․ տասնյակ վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի Իզյում քաղաքի կենտրոնին։ Այս մասին հայտնել է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 38-ը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում կա 15-ամյա մի աղջիկ, որը բեկորային վնասվածք է ստացել։ Քաղաքապետ Վալերի Մարչենկոն Suspilne Kharkiv-ին հայտնել է մի քանի շենքերի վնասվելու մասին։

«Այստեղ զինվորականներ չեն եղել, դրանք շենքեր են, որտեղ աշխատել են մեր ծառայությունները՝ հարկային, սոցապահովություն, գանձապետարան, խաղաղ բնակիչներ են սպանվել, ըստ երևույթին, անձնագրային գրասենյակի մոտ են եղել»,- մանրամասնել է նա։

«Այս դաժանության հետ հնարավոր չէ հաշտվել: Մենք պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, օգտագործենք որքան հնարավոր է շատ ուժ՝ զենքի ուժ, պատժամիջոցների ուժ, դիվանագիտության ուժ՝ ահաբեկչությունը դադարեցնելու և կյանքեր պաշտպանելու համար»,- իր հերթին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Իզյումը գրավվել էր ռուսական զորքերի կողմից 2022 թվականի գարնանը, սակայն նույն տարվա սեպտեմբերին ուկրաինական զորքերն ազատագրեցին այն։ Քաղաքում թեժ մարտեր են տեղի ունեցել, ինչի արդյունքում ավերվել է բազմահարկ շենքերի մոտ 80%-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի