Յենս Ստոլտենբերգը Նորվեգիայի ֆինանսների նախարար է նշանակվել

Լուրեր

10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Նորվեգիայի ֆինանսների նոր նախարար է դարձել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նրա անունը ներառված է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի հայտարարած նոր կաբինետի անդամների ցանկում, հայտնում է NRK-ն։

Ստոլտենբերգը հաստատել է, որ ընդունել է գանձապետարանը գլխավորելու առաջարկը։

Նորվեգիայի կառավարությունում վերադասավորումները սկսվել են հունվարի վերջին՝ այն բանից հետո, երբ Կենտրոնական կուսակցությունը հայտարարել է, որ դուրս է գալիս կոալիցիայից Լեյբորիստական կուսակցության հետ տարաձայնությունների պատճառով: Ֆինանսների նախարարը եղել է Կենտրոնական կուսակցությունը գլխավորող Տրիգվե Վեդումը, որին էլ կփոխարինի Յենս Ստոլտենբերգը։

Նորվեգիայի կառավարությունն այժմ բաղկացած է միայն Լեյբորիստական կուսակցության նախարարներից՝ 25 տարվա մեջ առաջին անգամ:

Ստոլտենբերգը երկրորդ անգամ է դառնում ֆինանսների նախարար. նա առաջին անգամ այդ պաշտոնը ստանձնել է 1996 թվականին, երբ Նորվեգիայի վարչապետն էր Թոբյեր Յագլանդը:

Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը լքել է 2024 թվականի հոկտեմբերին։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է 10 տարի։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի