ԵՄ-ն կօգնի Մոլդովային հասնել էներգետիկ անկախության

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովը և Քիշնևի իշխանությունները համաձայնության են եկել Մոլդովայի էներգետիկ անկախության և կայունության համապարփակ ռազմավարության շուրջ։ Երկամյա ծրագիրն ունի երկակի նպատակ՝ ազատել Մոլդովային ռուսական անվստահելի էներգառեսուրսներից և այն ամբողջությամբ ինտեգրել ԵՄ էներգետիկ շուկայում, հայտարարել է Եվրահանձնաժողովը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այս համաձայնագրի շրջանակում Մոլդովան այս տարի կստանա 250 միլիոն եվրո, որից 100 միլիոնը՝ ապրիլի կեսերին։ Բացի այդ գումարից՝ Բրյուսելը 60 միլիոն եվրո կտրամադրի Մերձդնեստրի բնակիչներին՝ «առանձին պայմանների պահպանման դեպքում» աջակցելու մարդու իրավունքների ոլորտում անհրաժեշտ միջոցների ընդունմանը։

Հաղորդագրության համաձայն՝ կարճաժամկետ կտրվածքով փաթեթը կաջակցի մոլդովացի սպառողներին, որոնք տուժում են կտրուկ թանկացումներից և կփոխհատուցի էլեկտրաէներգիայի ավելցուկային ծախսերը բոլոր տնային տնտեսությունների համար՝ ամսական մինչև 100 կՎտ/ժ չափով մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Բացի այդ, կփոխհատուցվի սոցիալական հաստատությունների, այդ թվում՝ մանկապարտեզների, դպրոցների, հիվանդանոցների էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսերի ամբողջ գումարը։

Երկարաժամկետ հեռանկարում ԵՄ աջակցությունը Մոլդովային հնարավորություն կտա բարելավել իր էներգետիկ անվտանգությունը ներդրումների և բարեփոխումների միջոցով, որոնք ուղղված են վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելուն, ինչպես նաև ապահովելու ռուսական էներգակիրներից ամբողջական անցում:

Հիշեցնենք, որ տարեսկզբից Մերձդնեստրի բնակիչները ստիպված են մասամբ մնալ առանց ջեռուցման, գազի և տաք ջրի։

Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը տարածաշրջանը գազ էր ստանում Ռուսաստանից Ուկրաինայով անցնող խողովակաշարով։ Տարեսկզբին Մոսկվայի և Կիևի միջև գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ռուսական «Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի