Ֆիցոն Բրյուսելում քննարկել է Ուկրաինայի տարածքով Սլովակիա ադրբեջանական գազի տարանցման հարցը

Լուրեր

22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն  ԵՄ անդամ երկրների պաշտպանության ոլորտի վերաբերյալ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հաստատել է, որ ԵՄ էներգետիկայի և բնակարանային հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենի հետ քննարկել է Ուկրաինայի տարածքով դեպի Սլովակիա ադրբեջանական գազի փոխադրման հարցը, գրում է News Now-ն։

Նա նշել է, որ կառավարությունների և պետությունների ղեկավարները ոչ պաշտոնական բանակցություններում քննարկել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի հավանականությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունված տարբեր որոշումները։ Ֆիցոն նաև հավելել է, որ Եվրոպայում պաշտպանական ծախսերը մեծացնելու բանակցություններում ճնշում է զգացվել։

«Մենք կրկին քննարկել ենք Սլովակիայի համար գազի հարցը: Եվրահանձնաժողովի հետ միասին մենք աշխատում ենք Ադրբեջանից Սլովակիա գազի ներկրման այլընտրանքի վրա, որը կապահովի մեր երկրի լավ, որակյալ գազամատակարարումը ներքին սպառման առումով»,- ասել է նա՝հավելելով, որ դա կօգնի աստիճանաբար ազդել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման վրա։

Ֆիցոն նշել է՝ Սլովակիայի համար շուտով լավ նորություններ կլինեն։

Եվրահանձնակատար Դեն Յորգենսենն իր հերթին սոցցանցերում գրել է, որ շարունակում է բանակցությունները Սլովակիայի վարչապետի հետ էներգետիկ հարցերի շուրջ, երկու կողմերն էլ լուծումներ են փնտրում գազի տարանցման խափանումների ազդեցությունը մեղմելու և Եվրամիության RepowerEU ծրագրին համապատասխան գազի մատակարարում ապահովելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆիցոն հայտարարել էր, որ իրենց կողմից գործադրվող ճնշումների ֆոնին է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել խոսել ադբեջանական գազն իր երկրի տարածքով Եվրոպա հասցնելու մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի