Կրեմլը չի ​​մեկնաբանում Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջընթացի մասին Թրամփի խոսքերը

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ավելացնելու ոչինչ չունի։ Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե այս ուղղությամբ «մեծ առաջընթաց» է գրանցվել, փոխանցում է Կոմերսանտը։

«Մենք ոչինչ չունենք ավելացնելու այն ամենին, ինչ նախկինում բազմիցս ասել ենք այս թեմայով»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նշել է, որ Կրեմլը դեռևս հստակ չգիտի, թե ինչպես է ԱՄՆ նախագահը նախատեսում օգնել՝ լուծելու հակամարտությունը, «այդ պատճառով դժվար է որևէ գնահատական տալ»։

Մամուլի հետ զրույցում Կրեմլի ներկայացուցչին խնդրել են մեկնաբանել Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որում ասվում էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Ուկրաինային, եթե Կիևը Վաշինգտոնին տրամադրի իր հազվագյուտ հողային ռեսուրսների հասանելիությունը։

«Սա, կոպիտ ասած, օգնություն գնելու առաջարկ է։ Այսինքն՝ ոչ թե շարունակել անվճար տրամադրել, այլ կոմերցիոն հիմունքներով տրամադրել։ Ավելի լավ կլիներ, իհարկե, ընդհանրապես օգնություն չտրամադրել և դրանով իսկ նպաստել այս հակամարտության ավարտին»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն մանրամասներ չի հայտնել։ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա նաև խոսել է Ուկրաինայի հետ գործարք կնքելու ցանկության մասին, որի շրջանակում ԱՄՆ օգնությունը կփոխանակվի «հազվագյուտ հողային մետաղների և այլ բաների հետ»:

Թարգմանություն ը՝ Տաթև Ֆռանգյանի