ԵՄ-ն պատրաստվում է «կոշտ» երկխոսության ԱՄՆ-ի հետ. Ֆոն դեր Լեյեն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը հավատարիմ է ԱՄՆ-ի հետ կառուցողական հարաբերություններին, սակայն պատրաստ է կոշտ արձագանքել իր ամերիկացի գործընկերների կամայական կամ անարդար որոշումներին։ ԵՄ-ն պատրաստ է ամուր կերպով պաշտպանել իր արժեքներն ու շահերը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում պետությունների ղեկավարների և ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում,  գրում է Ukrinform-ը։

«Առաջին հարցը, որը մենք քննարկել ենք, մեր անդրատլանտյան գործընկերությունն էր: Այն սահմանում է մեր ամենակարևոր հարաբերությունները, որոնք հիմնարար են խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար։ Եվրամիությունը պատրաստվում է կոշտ, բայց կառուցողական երկխոսության Միացյալ Նահանգների հետ»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն լիովին գիտակցում է իր ներքին մարտահրավերները և պատրաստ է կատարել իր «տնային աշխատանքը»՝ դրանք լուծելու համար։ Այս ջանքերի հիմնական նպատակը կլինի եվրոպական տնտեսության մրցունակության ապահովումը, որի հիմնական սկզբունքները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը շարադրված են վերջերս ընդունված ԵՄ մրցունակության կողմնացույցում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի