Հարավային Կորեան հայտարարել է, որ հյուսիսկորեական զորքերը հունվարի կեսերից չեն մասնակցում Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հյուսիսային Կորեայի զորքերը, ըստ ամենայնի, չեն մասնակցում Կուրսկի շրջանում մարտերին՝ մեծ կորուստների պատճառով։ Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով հարավկորեական հետախուզությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հունվարի կեսերից, կարծես, Ռուսաստանի Կուրսկի շրջանում տեղակայված հյուսիսկորեական զորքերը չեն մասնակցում ռազմական գործողություններին»,- ասվում է Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության (NIS) հայտարարության մեջ։

Դեռևս նախորդ շաբաթ New York Times-ը, հղում անելով ամերիկյան և ուկրաինական աղբյուրներին, հայտնել էր, որ հյուսիսկորեական զորքերը դուրս են բերվել առաջնագծից կորուստների պատճառով։ Լրատվամիջոցը գրել էր, որ նրանք չեն երևացել առաջնագծում շուրջ երկու շաբաթ, այսինքն՝ մոտավորապես հունվարի կեսերից։ Միաժամանակ, New York Times-ի զրուցակիցները նշել են, որ զորքերի հետքաշման որոշումը կարող է ժամանակավոր լինել։

Արևմտյան աղբյուրներն էլ ավելի վաղ BBC-ին հայտնել էին, որ մինչև հունվարի կեսերը Կուրսկի շրջանում շուրջ հազար հյուսիսկորեացի զինվոր կարող էր զոհված լինել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի