Թրամփը Ուկրաինայի և ՌԴ-ի հետ երկխոսության առաջընթացը «բավական լավ» է որակել

Լուրեր

30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է արտահայտվել Ուկրաինայի և Ռուսաստանի իշխանությունների հետ պատերազմի դադարեցման հարցով իր վարչակազմի երկխոսության մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք հանդիպումներ և քննարկումներ ունենք պլանավորված տարբեր կողմերի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի»,- ասել է նա։

Թրամփը, սակայն, չի հստակեցրել, թե որ կողմերի մասին է խոսքը։

«Կարծում եմ՝ այս քննարկումները բավականին լավ են ընթանում»,- լրագրողների հետ զրույցում հավելել է ԱՄՆ առաջնորդը։

Կիևում և Մոսկվայում Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ երկխոսություն սկսելու մասին հայտարարություն չեն արել։

Հիշեցնենք՝ Թրամփը դեռևս իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է հնարավորինս շուտ վերջ տալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, ապա վստահություն հայտնել 100 օրից պատերազմն ավարտելու հնարավորության վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի