Թող դատախազը գրի, որ Արմեն Սարգսյանը սուպերմեն է, ինչ ուզել արել է. Իսակովի պողոտայի գործով մեղադրյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսակովի պողոտայում գտնվող, Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված և «Տոյոտա Երևան»-ին օտարված հողատարածքի առուվաճառքի պայմանագրում ՊՆ-ի վարչության պետերից մեկի անվան դիմաց առկա է մեկ այլ վարչության պետի ստորագրություն։ Այս մասին այսօր դատարանում ասաց մեղադրյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը։ Վերջինս նշեց, որ «Տոյոտա Երևան»-ի հետ կնքված առուվաճառքի պայմանագրում նշված է իր պաշտպանյալ, մեղադրյալ Արմեն Սարգսյանի անունը, մինչդեռ առկա է մեկ այլ վարչության պետի՝ Վարդան Ավետիսյանի ստորագրությունը։ Պաշտպանը միջնորդեց Ավետիսյանին դատակոչել ու հարցաքննել։
Այսօր դատարանում ելույթ ունեցավ նաև մեղադրյալ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ գործի քննության ամբողջ նախաքննության ընթացքում իրենց գրություններ են ուղարկել դատախազություն և քննչական մարմին, պահանջել են առերեսումներ, որոնք, սակայն, չեն իրականացվել։

Արմեն Սարգսյանը նշեց, որ Իսակովի պողոտայի հողերը տրվել են ՊՆ-ին՝ հենց օտարելու նպատակով, բայց ինքը չէ դրա պատասխանատուն։ Իսկ եթե նպատակն իրեն պատասխանատու նշանակելն ու առուվաճառքի գործընթացի հետ կապ ունեցող մյուս անձանց մաքրելն է, ապա հանրային մեղադրողը կարող է ցանկացած բան գրել։

«Թող դատախազը գրի, որ Արմեն Սարգսյանը սուպերմեն է, ինչ ուզել արել է»,- ասաց Արմեն Սարգսյանը։

Արաքս Մամուլյան