Ինչու է Իսակովի պողոտայում ՊՆ-ին հող տրվել օտարելու համար. պաշտպանը միջնորդեց դիմել Կառավարությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
Բոլորը

Իսակովի Պողոտայում գտնվող շուրջ 11 հա մակերեսով հողատարածքները Պաշտպանության նախարարությանը տրամադրվել են Կառավարության որոշմամբ՝ օտարելու նպատակով, ընդ որում՝ հողերն օտարելու արդյունքում գոյացած գումարը փոխանցվել է Պաշտպանության նախարարության արտաբյուջե։ Հակակոռուպցիոն դատարանում պողոտայի հողերը 2005-2006 թվականներին օտարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում այս մասին այսօր հայտնեցին գործով մեղադրյալներից Արմեն Սարգսյանի պաշտպանները։

Ըստ քրեական գործի՝ հողերն օտարվել են շուկայականից էականորեն ցածր գնով, սակայն գործում հստակ տվյալ առկա չէ, թե որքան են արժեցել Իսակովի պողոտայի հողերը դրանք օտարելու տարիների ընթացքում՝ 2005-2006 թվականներին։ Պաշտպանը նշեց, որ այդ հողերը մինչև օտարվելը գրավադրված են եղել Եվրասիական զարգացման բանկում, իսկ գրավադրման ժամանակ բանկը պետք է որոշած լինի հողատարածքների շուկայական արժեքը։ Պաշտպան Տիգրան Ղազարյանը միջնորդեց, որպեսզի դատարանը դիմի բանկին՝ տեղեկատվության պահանջով, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե որքան է եղել օտարված հողերի շուկայական արժեքը։

Պաշտպանները միջնորդեցին նաև դիմել Կառավարությանը՝ պարզելու համար, թե ինչու է Կառավարությանը պատկանող հողերը որոշել տրամադրել ՊՆ-ին՝ օտարելու նպատակով։

«Եթե տեղի է ունեցել առերևույթ հանցագործություն, ուրեմն դրա գլխին կանգնած է կառավարությունը, սակայն այն ժամանակվա կառավարության որևէ անդամ մեղադրյալ չէ գործով»,- հայտարարեց Արմեն Սարգսյանի պաշտպաններից Արա Զաքարյանը։

Հիշեցնենք, որ դատարանում քննվող գործով մեղադրյալի աթոռին են 2005-2006 թվականներին ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանը։

 

Արաքս Մամուլյան