Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին աջակցելու համար դատարանի շենքի մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել․ բախումներ են եղել ոստիկանների հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր  քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այսօր առավոտյան  ներկայացել է քաղաքի Չաղլայանի դատարան՝ երկու առանձին գործերով ցուցմունք տալու՝ կապված Ստամբուլի գլխավոր դատախազի և դատարանի կողմից նշանակված փորձագետի մասին իր խոսքերի հետ։

Թուրքական  լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քննությունն անսպասելի ընթացք է ստացել, երբ նրա գործով նշանակված դատախազը փոխվել է ցուցմունքից մի քանի ժամ առաջ։

Գործերից մեկով Իմամօղլուին մեղադրվում է «հահաբեկչության դեմ պայքարող պաշտոնյային որպես ահաբեկչական խմբավորումների թիրախ նշելու» մեջ՝ գլխավոր դատախազ Աքին Գյուրլեքի հասցեին արված հայտարարությունների պատճառով։

Մեկ այլ գործով  նա մեղադրվում է «դատական ​​համակարգի վրա ազդելու փորձի» մեջ այն բանից հետո, երբ բացահայտել է փորձագետի մասնակցությունը բազմաթիվ հետաքննություններին, որոնք ուղղված են իր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ղեկավարած քաղաքապետարաններին:

CHP-ի հարյուրավոր անդամներ և համախոհներ, այդ թվում՝ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, Իմամօղլուին ուղեկցել են դատարանի շենք՝ իրենց աջակցությունը ցույց տալու։

Դատարանի մուտքի և հարակից թաղամասերի մոտ տեղակայված են եղել զրահամեքենաներ և պարեկային ծառայության աշխատակիցներ։

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, որը նույնպես CHP-ի անդամ է, դատարանի մոտ հայտարարել է․«Ես չեմ կարծում, որ Իմամօղլուի դեմ գործ հարուցելու հիմքեր կան։ Հուսով եմ, որ այսուհետ իրավական համակարգը կաշխատի այնպես, ինչպես պետք է։ Մեր երկրի բարօրության համար դատական ​​համակարգը պետք է անաչառ մնա և քաղաքական գործիչներից պատվերներ չընդունի»։

Մինչ  դատարանի շենքի մոտ հավաքվածները շարունակել են  կարգախոսներ վանկարկել, ոստիկանները նրանց դեմ արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ բախումներ են  տեղի ունեցել ոստիկանների և այն ցուցարարների միջև, որոնք ցանկանում էին մոտենալ ավտոբուսին, որտեղ ցուցմունք տալուց հետո պետք է ելույթ ունենար Էքրեմ Իմամօղլուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի