Նեթանյահուն ստացել է այն պատանդների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի

Լուրեր

10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է, որ ստացել է այն պատանդների անունների ցուցակը, որոնց Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակներում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է ազատ արձակի շաբաթ օրը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Իսրայելը ստացել է պատանդների ցուցակը, որոնք վաղը պետք է ազատ արձակվեն ՀԱՄԱՍ-ի գերությունից: Մանրամասն մեկնաբանությունները կտրվեն ցուցակն ուսումնասիրելուց և ընտանիքներին ծանուցելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ուրբաթ օրը ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ շաբաթ օրը Իսրայելի հետ գործարքի շրջանակներում ազատ կարձակի ևս երեք իսրայելցի պատանդների և հրապարակել էր նրանց անունները: Ցուցակում են իսրայելցիներ Օֆեր Կալդերոնը, Շմուել Քիթ Սեգալը և Յարդեն Բիբասը:
Հայտնի է, որ Յարդեն Բիբասին առևանգել են կնոջ՝ Շիրի Բիբասի և երկու մանկահասակ երեխաների հետ, որոնցից մեկն առևանգման պահին դեռ մեկ տարեկան էլ չի եղել։ Կֆիր անունով կարմրավուն մազերով փոքրիկը դարձել է առևանգվածներին Գազայից վերադարձի համար պատանդների ընտանիքների և իսրայելական հասարակության պայքարի խորհրդանիշներից մեկը։ Շիրին ու երեխաները մնում են ՀԱՄԱՍ-ի գերության մեջ, իսկ նրանց վիճակի մասին որևէ տեղեկություն չկա։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի